Բագրատ Եսայանն այցելեց թիվ 9 և թիվ 15 հատուկ դպրոցներ
2008-07-07
ԿԳ նախարարի տեղակալ Բագրատ Եսայանը հանրակրթության վարչության մասնագետների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ այսօր այցելեց լսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 9 և թիվ 15 հատուկ դպրոցներÖ‰ Այցի նպատակը տեղում կրթօջախների շենքային պայմաններին ծանոթանալն էր, քանի որ ներկայում քննարկվում է երկու գիշերօթիկների միավորման հնարավորությունըÖ‰
Հատուկ կարիքներով երեխաների համար, նրանց կարիքին համապատասխան, ժամանակակից պահանջներով կրթության ապահովումից զատ, միավորման համատեքստում քննարկվում են նաև երեխաների կեցության հարցերը, քանի որ այս դպրոցներում սովորող աշակերտների շուրջ 50%-ը գիշերում և սնվում է այնտեղÖ‰
Թիվ 9 դպրոցում ուսանում է շուրջ 125 աշակերտÖ‰ Ուսումնական մասնաշենքերը հարմարեցված երկհարկանի կառույցներ են, որոնք հիմնովին վերանորոգման կարիք ունենÖ‰ Իսկ ննջարանային և ճաշարանային մասնաշենքը թիվ 9-ը գիշերօթիկը կիսում է ևս երկու՝ խոսքի ծանր խանգարումով հատուկ գիշերօթիկ և հանրակրթական դպրոցի հետÖ‰ Երեք դպրոց սպասարկող և կրկին խիստ վերանորոգման կարիք ունեցող այս շենքում ևս պայմանները բարվոք լինելուց չափազանց հեռու էինÖ‰
Այլ է իրավիճակը թիվ 15 դպրոցում, որը գիշերօթիկի տիպային համալիր է՝ նախատեսված շուրջ 250-300 աշակերտի համարÖ‰ Այստեղ սովորում է շուրջ 105 աշակերտÖ‰ Գերազանց վերանորոգված և անհամեմատ լավ պայմաններ են ստեղծված ինչպես ճաշարանային մասնաշենքում, այնպես էլ սանհանգույցներում և ննջասենյակներումÖ‰ Դպրոցն աչքի է ընկնում նաև ուսումնանյութական բազայի հարստությամբÖ‰
ԿԳ նախարարի տեղակալ Բ. Եսայանն ու լրագրողները նախ ծանոթացան երկու դպրոցներում տիրող իրավիճակին, ապա Բ. Եսայանը պատասխանեց լրագրողների հարցերինÖ‰ Վերջիններս հիմնականում հետաքրքրվում էին թիվ 9 դպրոցի աշակերտների ծնողների դժգոհությունը հարուցած խնդիրներովÖ‰ Մասնավորապես, դպրոցների միավորման դեպքում ինչպեՎս է լուծվելու երեխաների տեղափոխման հարցըÖ‰ Փոխնախարարը տեղեկացրեց, որ թիվ 15 դպրոցն ունի ավտոբուս, բայց եթե հավելյալ տրանսպորտի անհրաժեշտություն լինի, հարցը կլուծվիÖ‰ Նա ևս մեկ անգամ վստահեցրեց, որ միավորման դեպքում թիվ 9 դպրոցի ուսուցչական կազմը կտեղափոխվի թիվ 15 դպրոց, որպեսզի այստեղ շարունակվի խոսքի զարգացման մեթոդով ուսուցումըÖ‰ Այնպես որ, ծնողները մտահոգվելու կարիք չունեն. երեխաների տեղափոխման դեպքում նրանք չեն զրկվի խոսքի զարգացումն ապահովող մեթոդով ուսանելու հնարավորությունիցÖ‰