«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍ

2008-07-07

Համաձայն «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև գիտատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը:
 
 
ՏԵՂԵԿԱՆՔ
 
Հայաստանի Հանրապետության կառավարության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև գիտատեխնիկական համագործակցության համաձայնագրի կնքման նպատակահարմարության մասին
 
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը կարևորում է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության հետ գիտատեխնիկական համագործակցության հաստատումը:
Բրազիլիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև գիտատեխնիկական համաձայնագրի կնքումը կնպաստի երկու պետությունների միջև երկկողմ հարաբերությունների, գիտության և տեխնիկայի զարգացման գործում գերակայությունների, ինչպես նաև առևտրատնտեսական ոլորտներում փոխշահավետ կապերի ամրապնդմանը՝ դառնալով երկկողմ հարաբերությունների համալիրի կարևոր բաղկացուցիչ մաս:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։