«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՔԱՂԱՔՈՒՄ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈ

2008-07-07

ՆԱԽԱԳԻԾ
 

 

Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին»    Հայաստանի Հանրապետության   օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի և     «Իրավական   ակտերի մասին»  Հայաստանի     Հանրապետության   օրենքի 70-րդ   հոդվածի 5-րդ մասի և հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության Արցախի պետական համալսարանի համալսարանի գյուղատնտեսության ֆակուլտետի և Ստեփանակերտի գյուղատնտեսական քոլեջի ընդգրկմամբ «Հայաստանի պետական ագրարային համալսարան»  պետական ոչ առևտրային կազմակերպության Ստեփանակերտ քաղաքում մասնաճյուղ բացելու վերաբերյալ առաջարկը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է
                       
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում ստեղծել «Հայաստանի պետական ագրարային համալսարան»  պետական ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղ /այսուհետև մասնաճյուղ/:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 15-ի «Հայկական գյուղատնտեսական ակադեմիա»  պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանվելու, «Հայաստանի պետական ագրարային համալսարան»  պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 27-ի N 471 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և մայիսի 31-ի   N 643 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»    թիվ 1567-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 33-րդ կետում   կատարել հետևյալ լրացումը.
«մասնաճյուղերն են»  բառից հետո լրացնելÕ™«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտի մասնաճյուղը» , բառերը: 
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել     մասնաճյուղի կանոնադրության հաստատումը:            
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։