Հրավիրվել էր մասնագիտական քննարկում
2008-07-04
Լսողության խանգարումներ ունեցող երեխաների երկու՝ թիվ 9 եւ թիվ 15 հատուկ դպրոցների հնարավոր միավորման խնդիրը քննարկելու նպատակով այսօր ԿԳ նախարարությունում, ԿԳ նախարարի տեղակալ Բագրատ Եսայանի գլխավորությամբ, հրավիրվել էր մասնագիտական քննարկում՝ դեֆեկտոլոգների, լոգոպեդների, սուրդոմանկավարժների, ինչպես նաեւ թիվ 9 դպրոցի ներկայացուցիչների մասնակցությամբÖ‰
Մասնագետները փաստեցին, որ երկու կրթօջախներում սովորում են, ըստ էության, բժշկական նույն աշխտորոշմամբ՝ լսողության խանգարման ամենատարբեր աստիճաններ ունեցող աշակերտներ, ու տարբեր են միայն նրանց հետ աշխատելու մեթոդներըÖ‰ ՃիՎշտ մոտեցում է սա, թեՎ ոչÖ‰ Հարցի քննարկման արդյունքում մասնագետները եկան այն եզրակացության, որ լսողության խանգարումներով երեխաների դեպքում, հաշվի առնելով բժշկամանկավարժական հանձնաժողովի եզրակացությունը, պետք է կիրառվի անհատական մոտեցում, ինչն այժմ հիմնականում չի կատարվումÖ‰ Ստեղծվել է մի վիճակ, երբ երեխան ընտրելով այս կամ այն մեթոդով աշխատող դպրոցը, իր համար ճակատագրական վճիռ է կայացնում. խոսքի զարգացման առումով հաջողության չհասած աշակերտն այդպես էլ ժեստեր չի սովորում, ժեստեր սովորողը՝ զրկվում խոսք զարգացնելու հնարավորությունիցÖ‰ Այնինչ, շատ դեպքերում արդյունավետ է լինում աշխարհում ներկայումս լայն կիրառում ստացած բիլինգվալ մեթոդը, երբ երեխայի հետ աշխատում են թեÕ› խոսքի զարգացման, թեÕ› ժեստերի լեզվի մասնագետներÖ‰ Ուստի պետք է որդեգրվի մի մոտեցում, որի դեպքում հնարավոր լինի ապահովել բազմամեթոդ ու ընտրության հնարավորություն ընձեռող կրթությունÖ‰ Մասնագետները նաեւ համաձայնեցին, որ այդ միասնական մոտեցումը հնարավոր եւ ճիշտ կլինի ձեւավորել մեկ կրթահամալիրի շրջանակումÖ‰
Դպրոցների միավորման առումով դիտարկվում է նաեւ շենքային պայմանների՝ աշակերտների համար հնարավորինս հարմարավետ եւ բարենպաստ պայմաններ ստեղծելու խնդիրըÖ‰ Ու չնայած թիվ 9 դպրոցի ներկայացուցիչներն ընդունեցին, որ իրենց դպրոցի վիճակն անմխիթար է, բայց որոշվեց կազմակերպել ԿԳ նախարարության պատվիրակության եւս մեկ այցելություն երկու դպրոցներ, որից հետո վերջնական վճիռ կկայացվիÖ‰ Ի դեպ, այցը կլինի նաեւ ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբÖ‰
Բագրատ Եսայանը քննարկման մասնակիցներին եւս մեկ անգամ հավաստիացրեց, որ դպրոցների միավորման դեպքում ուսուցչական կադրերի կրճատում կամ առավել եւս շենքի օտարում՝ այլ կարիքների համար չի իրականացվելուÖ‰ Հարցի նման լուծման պարագայում ուսուցիչները տեղափոխվելու եւ շարունակելու են աշխատել թիվ 15 դպրոցումÖ‰ Իսկ կրթական կարիքների համար օգտագործվող շենքի օտարումն այլ նպատակներով բացառված է հանրապետությունում գործող օրենսդրությամբÖ‰