Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի նիստ

2008-07-03

    ՀՀ կրթության և գիտության նախարարության նիստերի դահլիճում ս/թ հուլիսի 10-ին, ժամը 16-ին կայանալու է կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժո­ղո­­վի նիստը:
 
    Նիստում քննարկվելու են ներքոշարադրյալ հարցերը.
1.      «Հանրապետական N 1 հատուկ կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնա­կարգ /լրիվ/ ընդհանուր կրթական ծրագրերով գործունեության լիցենզիաներ տալու մասին:
 
2.      «Հանրապետական N 2 հատուկ կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազ­մակերպությանը հատուկ ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթական ծրագրերով գործունեության լիցենզիաներ տալու մասին:
3.      «ՀՀ Շիրակի մարզի Արթիկի թիվ 1 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, հատուկ ընդհանուր կրթական ծրագրերով գործունեության լիցենզիաներ տալու մասին:
4.      «Երևանի թիվ 16 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթական ծրագրերով գործունեության լիցենզիաներ տալու մասին:
5.      ««Պիրեա» մանկապարտեզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը նախադպրոցական կրթական ծրագրով գործունեության լիցենզիա տալու մասին:
6.      «Դավիթ երթուղային տաքսի» փակ բաժնետիրական ընկերությանը տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման գործունեություն իրականացնելու լիցենզիա տալու մասին:
7.       ՀՀ ՊՄՏՀԿ «Եղվարդի մարզատեխնիկական ակումբ»  սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը  տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման գործունեություն իրականացնելու լիցենզիա տալու մասին:
8.      «Ամասիայի արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը նախնական մասնագիտական /արհեստագործական/ կրթական ծրագրով լիցենզիա տալու մասին:
 
 
ԿԳ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։