Քննարկում. ավագ դպրոցն այլընտրանք չունի
2008-07-02
Ուսումնանյութական հարուստ բազայի եւ ծրագրային հոսքային ուսուցման շնորհիվ ավագ դպրոցները խնդիր են դնելու նախամասնագիտական որակյալ կրթություն ապահովելÖ‰ Խնդիր, որի լուծման համար ռեպետիտորական դասընթացների համար ծնողները տարեկան ահռելի գումար են ծախսում, անտեղի վատնվում են նաեւ հանրակրթական դպրոցի ավագ դասարաններին պետության կողմից ուղղվող հսկայական գումարներըÖ‰ «Անգամ ամենախիստ վարչական լծակներ օգտագործելով՝ հաջողության չենք հասնում եւ չենք հասնիÖ‰ Միեւնույնն է, երեխային դպրոց բերել չի հաջողվում, քանի որ նա հրաժարվում է յուրացնել ուսպլանով նախատեսված խիստ ծանրաբեռնված ծրագիրը, որը ցանկության դեպքում էլ ուղղակի չի կարող յուրացնելÖ‰ Միաժամանակ, այսօր մենք ունենք հոսքային ուսուցում իրականացնող դպրոցների փայլուն օրինակներ, ինչպիսիք են Ֆիզմաթը, Քվանտը եւ այլն, որոնք փաստում են, որ անհրաժեշտ է քայլ կատարել այս ուղղությամբ, եւ այդ քայլն այլընտրանք չունի»,- ասաց Բ. ԵսայանըÖ‰
Իրականացման առաջին փուլում դժվարություններից հնարավորինս խուսափելու համար քննարկումներից հետո ծրագրում կատարվել են փոփոխություններ, ինչպես օրինակ, որոշվել է գյուղական բնակավայրերում առանձին գործող ավագ դպրոցներին զուգահեռ թողնել 12-ամյա ուսուցմամբ դպրոցները՝ ընտրության հնարավորությունը թողնելով աշակերտին եւ ծնողինÖ‰ Կոալիցիոն գործընկերների հիմնական մտահոգությունը վերաբերում էր ծրագրի արդյունքում ուսուցչական կադրերի հնարավոր կրճատմանըÖ‰ ԿԳՆ պատասխանատուները վստահեցրին, որ տվյալ դեպքում իրականացվելու է կադրերի վերաբաշխումÖ‰ Իսկ ծնելիության աճի անկմանը զուգահեռ՝ աշակերտական համակազմի կրճատման եւ ուսուցչական կադրերի ավելցուկի անխուսափելիորեն առաջացող խնդիրը սրա հետ ուղղակիորեն չի կարելի կապելÖ‰ Այլ եւ իսկապես չափազանց կարեւոր հարց է ավագ դպրոցը որակյալ մանկավարժական կադրերով ապահովելըÖ‰ Վերջիններիս թիվը շատ փոքր է, եւ պետությունն առաջիկայում քայլեր պետք է ձեռնարկի նրանց ավագ դպրոց բերելու ուղղությամբÖ‰ Ավագ դպրոցների ծրագրի իրականացման շրջանակում ԿԳՆ արդեն ձեռնամուխ է եղել նաեւ ուսումնական եռամակարդակ ծրագրերի մշակման գործին, որի շնորհիվ լուծվելու է դրանք գերբեռնվածությունից ազատելու խնդիրըÖ‰