«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

2008-07-02

ՆԱԽԱԳԻԾ
 
  
 
«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (25 դեկտեմբերի 2006 թվականի ՀՕ-47-Ն, այսուհետ՝ օրենք) կատարել հետևյալ փոփոխությունը.
  
Հոդված 1. Օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
 
«4. Կացության կարգավիճակ տալը մերժելու դեպքում օտարերկրացին մեկ տարի հետո կրկին կարող է դիմել կացության կարգավիճակ ստանալու համար, ինչի մասին նշում է կատարվում մերժման մասին որոշման մեջ:
Հայաստանի Հանրապետությունում ուսումնական նպատակով ժամանակավոր կացության կարգավիճակ տալը մերժելու դեպքում օտարերկրացին կրկին կարող է դիմել կացության կարգավիճակ ստանալու համար առանց ժամկետային սահմանափակման՝ բացառապես ուսումնական նպատակով»:
 
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
 
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։