Միկրոէլէկտրոնիկայի Հայաստանյան երրորդ ամենամյա օլիմպիադա
2008-07-08
2008 թվականի սեպտեմբերին «Սինոփսիսի շաբաթը Հայաստանում» միջոցառումների շրջանակներում տեղի կունենա Միկրոէլէկտրոնիկայի Հայաստանյան երրորդ ամենամյա օլիմպիադան: Օլիմպիադային կարող են մասնակցել քոլեջների, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների կամ միկրոէլեկտրոնիկայի բնագավառի ընկերությունների մինչև 30 տարեկան այն ուսանողներն ու մասնագետները, որոնք ունեն համապատասխան գիտելիքներ ոչ միայն միկրոէլեկտրոնիկայից, էլեկտրոնային սխեմաների նախագծումից, այլ նաև ծրագրավորումից, մաթեմատիկական մեթոդներից ու ալգորիթմներից:
Մասնակցության համար դիմումներն անձամբ ներկայացվում են ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ ՓԲԸ (հասցեն՝ ք. Երևան, Արշակունյաց 41, Սինոփսիս Արմենիայի Ուսումնական դեպարտամենտ) կամ
microelectronics_olympiad@synopsys.com էլեկտրոնային հասցեով մինչև 2008թ. սեպտեմբերի 13-ը: Օլիմպիադան կանցկացվի 2 փուլով: 1-ին փուլը կանցկացվի ստուգարքի ձևով: 2-րդ փուլը կկայանա մրցակցության ձևով՝ մասնակիցներին տրամադրելով ինքնատիպ լուծումներ պահանջող խնդիրներ: 2-րդ փուլից հետո տեղի կունենա հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը և նրանց ընդունելությունը:
Օլիմպիադան կանցկացվի ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ ՓԲԸ ուսումնական դեպարտամենտում, հասցեն՝ Երևան, Արշակունյաց 41, 1-ին հարկ: Հեռ. 492333, 492386:
Միկրոէլեկտրոնիկայի Հայաստանյան Օլիմպիադայի մասին
հավելյալ տեղեկատվության համար այցելեք www.microolymp.am կայքը: