«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի ՆԻՍՏԻ N 12 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ N15 ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ
2008-06-28
ՆԱԽԱԳԻԾ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի նիստի N 12 արձանագրային որոշման 15-րդ կետի՝ «Ավագ դպրոցների համակարգի ստեղծման ռազմավարական և փորձնական ծրագրերին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման 2.1 հավելվածով հաստատված «Ավագ դպրոցների համակարգի ստեղծման ռազմավարական ծրագրի» փորձնական փուլի դպրոցների ցանկում կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Արագածոտնի մարզի «2. Թալինի N 1 մ/դ» բառերը փոխարինել «2. Թալինի բնագիտամաթեմատիկական հատուկ դպրոց» բառերով,
2. Գեղարքունիքի մարզի «9. Սևանի N 7 մ/դ» բառերը հանել,
3. Շիրակի մարզի «20. Գյումրիի N 1 արհեստագործական դպրոց» բառերը փոխարինել «20. Գյումրիի N 1 արհեստագործական ուսումնարան» բառերով,
4. «30. Երևանի N 1 ավագ դպրոց» բառերը փոխարինել «30. Երևանի N 1 արհեստագործական ուսումնարան» բառերով: