Նախարարն ընդունեց քաղաքացիներին
2008-08-29
Նախարարը հանդիպման սկզբում դիմորդներին և նրանց ծնողներին հանգամանալից ներկայացրեց ընդունելության քննությունների կանոնները և մրցույթի անցկացման գործընթացը: «Ողջ գործընթացն իրականացվել է հանրության համար թափանցիկ, և մեր կարևորագույն խնդիրն է եղել ապահովել հավասար պայմաններ բոլոր դիմորդների համար, որպեսզի յուրաքանչյուր դիմորդ հնարավորություն ունենա առավելագույնս դրսևորել իր գիտելիքները»,- ասաց նախարարը: Ս. Սեյրանյանը մեկ անգամ ևս հայտարարեց, որ առկա ուսուցման համար մրցույթն ավարտված է և լրացուցիչ մրցույթ չի լինելու: Մրցույթից դուրս մնացած դիմորդներին նա խորհուրդ տվեց մասնակցել հեռակա ուսուցման համակարգի ընդունելությանը: