Նոր ուստարում՝ շուրջ 33.500 առաջին դասարանցի
2008-08-28
Այս ուսումնական տարում հանրապետությունում կունենանք, նախնական տվյալներով, շուրջ 33.500 առաջին դասարանցիÖ‰ Նախորդ տարիների համեմատ, ծնելիության անկման պատճառով, առաջին դասարանցիների թիվը նվազել է, և ձևավորվող դասարանների և դասաժամերի նվազման հետևանքով որոշ դպրոցներում, բնականաբար, առաջացել է ուսուցչական կադրերի կրճատման խնդիրÖ‰ Ինչպես այսօր հրավիրված մամուլի ասուլիսում մեկնաբանեց ԿԳ նախարարի տեղակալ Բագրատ Եսայանը, դասվարների կրճատման խնդիրը պայմանավորված է բացառապես հիշյալ հանգամանքովÖ‰
Հանրապետությունում աշակերտության թիվը 435.200 է, նրանցից 47.340 այս ուսումնական տարում կավարտեն հիմնական դպրոցը՝ 9-րդ դասարանըÖ‰ 11-րդ դասարանցիների՝ 2008-2009-ի շրջանավարտների թիվը 47.742 էÖ‰
Սեպտեմբերի 1-ից հանրապետությունում փորձնական ծրագրի շրջանակում կսկսի գործել 10 ավագ դպրոց, որից 3-ը՝ Երևանում, մյուսները` Շիրակի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերումÖ‰ Հոսքային ուսուցման միջոցով այս դպրոցներն աշակերտներին կնախապատրաստեն սահուն անցման դեպի մասնագիտական կրթական համակարգÖ‰
Նոր կրթակարգի՝ 12-ամյա հանրակրթության անցման ամբողջական ներդնումն ապահովելու նպատակով 2007 թվականին մշակվել են օտար լեզուների, արվեստի, տեխնոլոգիայի, ֆիզիկական, նախնական զինվորական պատրաստության և անվտանգ կենսագործունեության ուսումնական բնագավառների առարկաների չափորոշիչները և ծրագրերը (ընդամենը 9 անուն): Դրանց հիման վրա 2008թ.-ին հրատարակվել և նոր ուսումնական տարում դպրոց կմտնի, ընդհանուր առմամբ, 65 անուն նոր դասագիրք՝ համապատասխան ուսուցչի ձեռնարկով: Դասագրքերից 11-ն այլընտրանքային են: Տպագրվել և մինչև սեպտեմբերի 1-ը հանրապետության դպրոցներին կբաշխվեն նաև տարրական դպրոցի սովորողներին անվճար հատկացվող «Այբբենարան», «Մաթեմատիկա», «Մայրենի», «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա», «Ես և շրջակա աշխարհը» առարկաների դասագրքերը և ուսուցչի ձեռնարկները:
Նշյալ բոլոր առարկաների ներդրվող նոր ծրագրերին ու չափորոշիչներին ծանոթացնելու նպատակով կազմակերպվել են ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ: Ընդհանուր առմամբ, վերապատրաստվել է տարբեր առարկաների շուրջ 15 300 ուսուցիչ, դասվար, ուսումնական և դաստիարակության գծով փոխտնօրեն: Համակարգչային գրագիտության ուղղությամբ վերապատրաստվել է շուրջ 7500 ուսուցիչ:
Տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ հանրակրթության համակարգում ծրագրերը շարունակվում ենÖ‰ «Համակարգիչների շրջանառու համակարգի» միջոցով դպրոցներին տրամադրվել է շուրջ 5500 համակարգիչ և համակարգչային սարքավորումÖ‰ Համակարգիչների շրջանառու համակարգում ընդգրկված է հանրապետության դպրոցների շուրջ 72 տոկոսը՝ 1056 կրթօջախÖ‰ Ընթացիկ տարում նախատեսվում է համակարգում ընդգրկել ևս շուրջ 150 դպրոց: Իրականացվում են նաև համադպրոցական ցանցի ստեղծման աշխատանքներ, որը մինչև տարեվերջ կընդգրկի հանրապետության շուրջ 320 դպրոցÖ‰
ՀՀ կառավարության կողմից հաստատված «Գիտելիքների գնահատման հայեցակարգի» հիման վրա մշակվել և լրամշակվել է սովորողների ընթացիկ գնահատման մեթոդաբանության նախագիծը, որը շուրջ երկու տարի մի քանի դպրոցներում փորձարկվելուց հետո ներկայացվել է հաստատման: Գործող՝ 5 բալանոց համակարգին զուգահեռ դպրոցներում, փորձնական կարգով, սեպտեմբերից կկիրառվի նաև ընթացիկ գնահատման 10 բալային համակարգըÖ‰ Այն ամբողջությամբ կներդրվի 10 ավագ դպրոցներում, իսկ զուտ թվային տեսքով՝ տեխնիկական վերահաշվարկի առումով, մյուս բոլոր դպրոցներումÖ‰
Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ 12-ամյա կրթական համակարգով սովորող տարրական դպրոցի աշակերտների համար կրթական շաբաթը կլինի հնգօրյա, իսկ 10 և 11-ամյա համակարգի սովորողների համար այն կշարունակի մնալ վեցօրյաÖ‰