Մրցույթ` վերստուգողի թափուր պաշտոնի
2008-08-29
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության.
1. «Կրթության ազգային ինստիտուտ» համատեղության կարգով նաև՝ «Կրթություն» թերթի խմբագրություն
2. «Գեղագիտական ազգային կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերություններում վերստուգողի թափուր պաշտոնների զբաղեցման համար:
Վերստուգող հանձնաժողովի անդամը (վերստուգողը) պարտավոր է ստուգել ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեությունը, փաստաթղթերի համապատասխանությունը օրենքներին, այլ իրավական ակտերին և կանոնադրությանը, հետևել ընկերությունների կառավարման մարմինների որոշումների կատարմանը:
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ունեն.
- տնտեսագիտություն (էկոնոմիկա) և կառավարում (մենեջմենթ) մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն և մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացնելու օրվան նախորդող վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի փորձ, կամ՝
- բարձրագույն կրթություն և մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացնելու օրվան նախորդող վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն չորս տարվա մասնագիտական աշխատանքի փորձ:
Մրցույթին մասնակցելու նպատակով մասնագիտական աշխատանք է համարվում՝ հաշվապահական հաշվառման, ֆինանսական, հարկային, աուդիտորական, տնտեսագիտական այլ բնագավառներում ղեկավար աշխատողի, մասնագետի, փորձագետի, հաշվապահի, իրավաբանի, մեթոդաբանի, վերահսկիչի, ֆինանսական գծով տեսուչի, խորհրդատուի, գիտական աշխատողի, ինչպես նաև կազմակերպությունների ղեկավարների, ֆինանսատնտեսական աշխատանքների գծով նրանց տեղակալների, ֆինանսական, հաշվապահական հաշվառման, տնտեսագիտական, իրավաբանական ստորաբաժանումների ղեկավարների, նրանց տեղակալների աշխատանքը:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս)
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի պատճենները՝ բնօրինակների հետ միասին,
- հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
- հայտարարություն այն մասին, որ ինքը դատապարտված չի եղել կամ դատվածությունը օրենսդրությամբ սահմանված կարգով հանվել կամ մարվել է,
- հայտարարություն այն մասին, որ ինքը չի հիմնադրել և չի հանդիսանում որևէ կազմակերպության հիմնադիր, ինչպես նաև չի զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ,
- արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք,
- երկու լուսանկար՝ 3x4 չափսի,
- անձնագիր և անձնագրի պատճենը:
Մրցույթն անցկացվում է թեստավորման եղանակով՝ գրավոր: Թեստային առաջադրանքներն ընդգրկում են հետևյալ բնագավառները. հաշվապահական (ֆինանսական հաշվառում), հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ, տնտեսական իրավունք, վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) գործունեությունը կարգավորող ՀՀ օրենսդրություն, ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից համակարգվող ոլորտներին վերաբերող օրենսդրական ակտեր:
Մրցույթի մասնակցության դիմումներն ու փաստաթղթերն ընդունվում են սույն թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 16-ը ներառյալ (բացի շաբաթ և կիրակի օրերից), ժամը 09.30-13.00-ը, ՀՀ կրթության և գիտության նախարարության ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման ու հաշվետվությունների վարչության ֆինանսատնտեսագիտական բաժնում: Փաստաթղթերի ընդունումից հետո կտրամադրվի թեստային առաջադրանքների փաթեթը:
Մրցույթը կանցկացվի ՀՀ կրթության և գիտության նախարարությունում՝ Կառավարության 3 շենք, ս.թ. սեպտեմբերի 24-ին, ժամը 1100 ին:
Լրացուցիչ հարցերով դիմել Կառավարության 3 շենք, 7-րդ հարկ, ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ֆինանսատնտեսագիտական բաժին, հեռախոս 56-32-60; 091-28-18-17: