Դպրոց կմտնի 65 անուն նոր դասագիրք

2008-08-28

Հանրապետության բոլոր մարզերում օգոստոսի 29-ին կավարտվեն ամսի 20-ից մեկնարկած ավանդական խորհրդակցությունները՝ համակարգի պատասխանատուների և հանրակրթական դպրոցների տնօրենների, ուսուցիչների մասնակցությամբÖ‰ Դրանց ընթացքում քննարկվում են նախորդ ուսումնական տարվա արդյունքները, առկա խնդիրները և առաջիկա նորություններն ու անելիքներըÖ‰
Սեպտեմբերի 1-ից հանրապետությունում փորձնական ծրագրի շրջանակում կսկսի գործել 10 ավագ դպրոց, որից 3-ը՝ Երևանում:
Նոր կրթակարգի՝ 12-ամյա հանրակրթության անցման ամբողջական ներդնումն ապահովելու նպատակով 2007 թվականին մշակվել են օտար լեզուների, արվեստի, տեխնոլոգիայի, ֆիզիկական, նախնական զինվորական պատրաստության և անվտանգ կենսագործունեության ուսումնական բնագավառների առարկաների չափորոշիչները և ծրագրերը (ընդամենը 9 անուն): Դրանց հիման վրա 2008-ին հրատարակվել և նոր ուսումնական տարում դպրոց կմտնի, ընդհանուր առմամբ, 65 անուն նոր դասագիրք` համապատասխան ուսուցչի ձեռնարկով: Դասագրքերից 11-ն այլընտրանքային են: Տպագրվել և մինչև սեպտեմբերի 1-ը հանրապետության դպրոցներին կբաշխվեն նաև տարրական դպրոցի սովորողներին անվճար հատկացվող «Այբբենարան», «Մաթեմատիկա», «Մայրենի», «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա», «Ես և շրջակա աշխարհը» առարկաների դասագրքերը և ուսուցչի ձեռնարկները:
Նշյալ բոլոր առարկաների ներդրվող նոր ծրագրերին ու չափորոշիչներին ծանոթացնելու նպատակով կազմակերպվել են ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ: Ընդհանուր առմամբ, վերապատրաստվել է տարբեր առարկաների շուրջ 15 300 ուսուցիչ, դասվար, ուսումնական և դաստիարակության գծով փոխտնօրեն: Համակարգչային գրագիտության ուղղությամբ վերապատրաստվել է շուրջ 7500 ուսուցիչ:
Տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ հանրակրթության համակարգում ծրագրերը շարունակվում ենÖ‰ «Համակարգիչների շրջանառու համակարգի» միջոցով դպրոցներին տրամադրվել է շուրջ 5500 համակարգիչ և համակարգչային սարքավորումÖ‰ Համակարգիչների շրջանառու համակարգում այս պահի դրությամբ ընդգրկված է հանրապետության դպրոցների շուրջ 72 տոկոսը՝ 1056 կրթօջախÖ‰ Ընթացիկ տարում նախատեսվում է համակարգում ընդգրկել ևս շուրջ 150 դպրոց: Մշակվել և հանրապետության բոլոր դպրոցներին անվճար տրամադրվել է «Հայոց լեզու» առարկայի ծրագրային համակարգը՝ 7-9-րդ դասարանների համարÖ‰ Մշակման փուլում է «Հանրահաշիվ և երկրաչափություն» առարկաների ծրագրային համակարգը՝ նույն դասարանների համար: Իրականացվում են նաև համադպրոցական ցանցի ստեղծման աշխատանքներ, որը մինչև տարեվերջ կընդգրկի հանրապետության շուրջ 320 դպրոցÖ‰
ՀՀ կառավարության կողմից հաստատված «Գիտելիքների գնահատման հայեցակարգի» հիման վրա մշակվել և լրամշակվել է սովորողների ընթացիկ գնահատման մեթոդաբանության նախագիծը, որը շուրջ երկու տարի մի քանի դպրոցներում փորձարկվելուց հետո ներկայացվել է հաստատման: Գործող՝ 5 բալանոց համակարգին զուգահեռ դպրոցներում, փորձնական կարգով, սեպտեմբերից կկիրառվի նաև ընթացիկ  գնահատման 10 բալային համակարգըÖ‰ 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։