ԿԳ նախարարները քննարկեցին համագործակցության եզրերը

2008-06-26

ՀՀ ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանն այսօր հանդիպում ունեցավ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի կրթության և գիտության նախարար Գեորգի Նոդիայի գլխավորած պատվիրակության հետÖ‰ Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԿԳ նախարարը հույս հայտնեց, որ վրացի գործընկերների հետ կհաջողվի առաջիկայում ակտիվ համագործակցության ծավալել, քանզի հետխորհրդային զարգացումների արդյունքում երկու երկրներն այժմ կանգնած են համանման խնդիրների առջև, որոնց լուծման ուղղությամբ կարելի է արդյունավետ գործակցելÖ‰
Վրաստանի նախարար Գ. Նոդիան նշեց, որ հայ վրացական կրթամշակութային կապերը դարերի պատմություն ունեն և  այսօր դրանք զարգացնելու լուրջ հիմքեր կանÖ‰Կողմերը հետաքրքրված են կրթական բարեփոխումների գործընթացներում ձեռք բերված փորձի փոխանակմամբÖ‰ Հայաստանի և Վրաստանի միջև կրթության և գիտության ոլորտում համագործակցության 2004-2007 թվականների ծրագիրն ավարտվել է, և ստորագրման է պատրաստվում նոր՝ 2008-2011 թվականների միջգերատեսչական գործընկերության ծրագիրըÖ‰ Քննարկելով դրանում ներառված ուղղությունները՝ նախարարները երկուստեք կարևորեցին շփումներն ավելի գործնականացնելու անհրաժեշտությունըÖ‰ ՀՀ ԿԳ նախարար Ս. Սեյրանյանը վրացական կողմին առաջարկեց Թբիլիսիում ստեղծել հայագիտական ուղղվածությամբ ավագ դպրոց, որը արհետագործական հոսքերով և այլ ծրագրերով ուսուցում իրականացնելու շնորհիվ կդառնա յուրատիպ կրթամշակութային կենտրոնÖ‰ Վրացական կողմը պատրաստակամություն հայտնեց քննարկել այս, ինչպես նաև բուհերի ավարտական վկայականների փոխճանաչմանն առնչվող առաջարկըÖ‰ Վերջինս բխում է Բոլոնիայի գործընթացի տրամաբանությունից, որին միացել են նաև մեր հարևաններըÖ‰
Քննարկվեցին նաև Վրաստանի հայկական դպրոցներին դասագրքերով օգնելու ծրագրի շարունակականության ապահովմանը, վրացական բուհերում հայ ուսանողների կրթությունը շարունակելու հնարավորություններին և հայագիտական ամբիոնների զարգացմանը վերաբերող հարցերÖ‰
Երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած պատվիրակությունը վաղը կայցելի Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Եղեռնի զոհերի հիշատակին, ապա կհյուրընկալվի ԵՊՀ-ումÖ‰ Իսկ ԿԳ նախարարությունում նախարարները կստորագրեն համագործակցության ծրագիր, որից հետո տեղի կունենա մամուլի ասուլիսÖ‰ 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։