ՀՀ ԿԳ նախարարի այցը Սիրիայի Արաբական Հանրապետություն

2008-06-26

ՀՀ կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը հունիսի 21-ից 24-ը պաշտոնական այցով գտնվում էր Սիրիայի Արաբական ՀանրապետությունումÖ‰ Այցի ընթացքում ՀՀ ԿԳ նախարարը հանդիպումներ է ունեցել ՍԱՀ վարչապետ Նաջի Օտրիի, բարձրագույն կրթության և գիտության նախարար Ղիաս Բարաքաթի, կրթության նախարար Ալի Սաադի, հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովի սիրիական կողմի համանախագահ, տնտեսության նախարար Ամեր Հոսնի Լուտֆիի հետ, Հալեպի նահանգապետ Թամեր ալ-Հիջիի հետ, ինչպես նաև այցելել է Դամասկոսի, Հոմսի և Հալեպի համալսարաններÖ‰ ՍԱՀ վարչապետի հետ հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ ընդգծվել է բազմաբնույթ հարաբերությունները խորացնելու երկու երկրների պատրաստակամությունըÖ‰
ՍԱՀ կրթության և գիտության նախարար Ղիաս Բարաքաթի հետ տեղի են ունեցել խորքային քննարկումներ՝ ոլորտում առկա խնդիրների լուծման ուղղությամբÖ‰ Քննարկվել են երկու երկրների ԲՈւՀ-երի կողմից տրվող կրթական վկայականների հավասարազորացման խնդիրները, ինչպես նաև հարցի կարգավորման վերաբերյալ պայմանագրի հայկական նախագծի նկատմամբ սիրական կողմի նկատառումներըÖ‰ Բարձրագույն կրթության նախարարությունում կայացած հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ սիրիական կողմը որևէ վերապահում չունի հայկական պետական ԲՈւՀ-երի նկատմամբ, և նշվել է, որ ԵՊՀ շրջանավարտ Սիրիայի քաղաքացիները համարվում են լավագույն մասնագետները և աչքի են ընկնում ստացված կրթության որակովÖ‰
ՀՀ կրթության և գիտության և ՍԱՀ կրթության նախարարները հունիսի 22-ին ստորագրել են կրթության և գիտության ոլորտում 2008-11թթ. համար համագործակցության գործնական ծրագիրըÖ‰ Նախկին ծրագրի գործունեության ժամկետն ավարտվել է 2006 թվականինÖ‰ Ներկա գործնական ծրագիրը շահեկանորեն տարբերվում է նախկին տարիներին կնքվածներից և համագործակցության նոր և լայն դաշտ է ապահովում կողմերի համարÖ‰ Գործնական ծրագրով հայկական կողմը ուսանողների փոխանակման առումով գրեթե կրկնակի հնարավորություններ ունի սիրիական կողմի համեմատությամբÖ‰ Փաստաթղթում ամրագրված են նոր ասպարեզներ, մասնավորապես երաժշտական ուսուցման բնագավառում դասախոսների փոխանակման, գիտական հաստատությունների միջև համագործակցության, ինչպես նաև առանձին հոդվածով նշվել է կողմերի հանձնառությունը՝ ավարտական վկայականների հավասարազորացման պայմանագիրը ստորագրելու մասինÖ‰
ՀՀ կրթության և գիտության նախարարը հունիսի 24-ին կատարել է Հալեպի համալսարանում հայկական ուսումնասիրությունների կենտրոնի պաշտոնական բացումը, որը լուրջ իրադարձություն է հայ-սիրիական հարաբերություններումÖ‰
Այցի ընթացքում ՀՀ նախարարը հանդիպում է ունեցել նաև Դամասկոսի և Հոմսի համալսարանների ռեկտորների հետÖ‰ Դամասկոսի համալսարանում հանդիպման ընթացքում առարկայական քննարկումներ են կայացել հայագիտական ամբոնի բացման ուղղությամբ, որի հիմնադրման գաղափարը ռեկտորը ողջունել էÖ‰ Նա առաջարկել է այս ուղղությամբ առանձին փաստաթուղթ ստորագրել իր հայ գործընկերոջ հետ, ում այցելությունը Սիրիա նախատեսվում է այս տարի հոկտեմբերինÖ‰ ՀՀ կրթության և գիտության նախարարը շեշտել է, որ կրթական համագործակցությունից զատ անհրաժեշտ է օգտագործել նաև միմյանց գիտահետազոտական հնարավորությունները, մշակել համատեղ գիտական ծրագրերÖ‰ Նշվել է, որ Հայաստանում գոյություն ունի արևելագիտության և մասնավորապես արաբագիտության հարուստ ավանդույթ և բարձր հեղինակության վայելող դպրոց, իսկ Մատենադարանում պահվող արաբալեզու բազում ձեռագրերից ոչ բոլորն են արժանացել հանգամանալի ուսումնասիրության, և այս հնարավորություններից կարող է օգտվել թեՌ Սիրիան, և թեՌ ողջ արաբական աշխարհըÖ‰ Քննարկվել է երկու երկրների մայր ԲՈւՀ-երի միջև համագործակցության զարգացման և խորացման հնարավորությունըÖ‰ Դամասկոսի, այնուհետև նաև Հոմսի և Հալեպի համալսարաններում կայացած հանդիպումների ժամանակ, որպես գիտահետազոտական ուսումնասիրությունների առավել նախընտրելի ուղղություններ, նախանշվել են վերականգնվող էներգիայի, ճարտարապետության, սեյսմիկ պաշտպանության, հումանիտար գիտությունների, ձեռագրերի ուսումնասիրության, ծրագրավորման, դեղագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գեղարվեստի և այլ բնագավառներÖ‰
Բոլոր հանդիպումների ընթացքում մշտապես ընդգծվել է հայ-սիրիական և հայ-արաբական ջերմ պատմական բարեկամությունը, դարերով կուտակված ավանդույթներն ամրապնդելու անհրաժեշտությունը և հայ համայնքի օրինակելի դերը սիրիական հասարակության շրջանումÖ‰
Նախարարը և նրան ուղեկցող պատվիրակությունը հանդիպել են Դամասկոսի և Հալեպի հայկական կրթական հաստատությունների ղեկավարների, ուսուցիչների և աշակերտների հետ և քննարկել կրթօջախների առաջ ծառացած խնդիրները: Հանդիպումների ընթացքում կարևորվել է ՀՀ ԿԳՆ-ի կողմից Սփյուռքի դպրոցներին աջակցելու անհրաժեշտությունը:
 ՀՀ կրթության և գիտության նախարարի և նրան ուղեկցող պատվիրակության այցը լայն արձագանք է գտել սիրիական մամուլումÖ‰
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։