18 դաշնամուր` Երևանի պետական կոնսերվատորիային
2008-06-26
Ըստ համաձայնագրի` Ճապոնիայի կառավարությունը կտրամադրի 42 մլն 800 հազար իեն դրամաշնորհ, որով Կոնսերվատորիայի համար ձեռք կբերվի 18 դաշնամուր: Ա. Ավետիսյանը, շնորհակալություն հայտնելով Ճապոնիայի կառավարությանը մեր կրթական համակարգին աջակցելու համար, շնորհավորեց Կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին: Փոխնախարարը հույս հայտնեց, որ հայ-ճապոնական հարաբերությունները կրթական ոլորտում կընդլայնվեն` ուսանողների փոխանակման և վարպետության բարձրացմանը միտված ծրագրերի ուղղությամբ: Տոշիրո Յամամոտոն իր գոհունակությունն արտահայտեց ջերմ ընդունելության համար և անդարադարձավ համաշխարահային երաժշտության պատմության մեջ հայ ժաղովրդի ներդրած ավանդին: Ստորագրման պաշտոնական արարողությունից հետո շնորհակալության խոսք ասաց նաև Կոնսերվատորիայի ռեկտոր Ս. Սարաջյանը` կարևորելով երաժշտական նոր գործիքների ձեռքբերումը` երաժշտական մասնագիտական կրթության որակի ապահովման գործում: Միջոցառումը եզրափակվեց հայ երաժիշտների գեղեցիկ կատարումներով: