Աջակցություն Երևանի պետական կոնսերվատորիային
2008-06-25
Հունիսի 26-ին, ժամը 1100-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Արա Ավետիսյանը և ՌԴ-ում Ճապոնիայի դեսպանատան խորհրդական Տոշիո Յամամոտոն կստորագրեն «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև Երևանի պետական կոնսերվատորիայի երաժշտական գործիքների բարելավման մասին ծրագրի վերաբերյալ» դրամաշնորհի համաձայնագիրը: Հայաստանի Հանրապետությունում երաժշտական գործունեության բարելավմանը նպաստելու նպատակով Ճապոնիայի կառավարությունը կտրամադրի մինչև քառասուներկու միլիոն ութ հարյուր հազար /42800000/ իեն գումարով դրամաշնորհ: Կոնսերվատորիային հատկացվելիք 18 դաշնամուրները մեծ նշանակություն կունենան երաժշտական բուհում ինչպես դասավանդման որակի, այնպես էլ հաճախ կազմակերպվող համերգների պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացման գործում: