Ամենահաջողված համագործակության օրինակներից մեկը
2008-06-19
Մշակույթի նախարարությունում այսօր տեղի ունեցավ ՀՀ կրթության և գիտության նախարար Ս. Սեյրանյանի, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության և մշակույթի նախարար Յան-Հենդրիկ Օլբերցի համատեղ մամուլի ասուլիսըÖ‰ Ամփոփվեցին գերմանական պատվիրակության՝ մեր երկրում այս օրերին կայացած պաշտոնական այցի արդյունքները՝ համագործակցության ծրագրերում ձեռք բերված նոր պայմանավորվածությունները Ö‰ ԿԳ նախարար Ս. Սեյրանյանը կրթության և գիտության ոլորտում դեռ 3 տարի առաջ սկսված հայ-գերմանական համագործակցությունը գնահատեց որպես ամենահաջողվածներից մեկըÖ‰
Հանրակրթության ոլորտում այն դրսևորվում է միջդպրոցական ծրագրերի, փոխայցելությունների կազմակերպման ձևովÖ‰ Պաշտոնական այս այցի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել դպրոցականների ամառային ծրագրերին զուգընթաց հայ աշակերտներին կրթաթոշակներ տրամադրելու վերաբերյալÖ‰ Հայ աշակերտները Գերմանիայի դպրոցներում երեք ամիս սովորելուց հետո կստանան գերմաներեն լեզվի հավաստագրեր, ինչը կհեշտացնի և հավելյալ հնարավորություն կընձեռի նրանց` կրթությունը շարունակել գերմանական համալսարաններում: Միջդպրոցական համագործակցության ծրագրում արդեն ընդգրկված չորս հանրակրթական դպրոցներին կավելանան ևս երկու՝ Սևանի և Սարդարապատի մարզային դպրոցներըÖ‰ Նախաձեռնությունը բխում է ՀՀ կառավարության որդեգրած՝ մարզերի զարգացման քաղաքականությունիցÖ‰
Գերմանական կողմը պատարաստակամություն է հայտնել նաև աջակցել Հայաստանում ավագ դպրոցների ստեղծման գործընթացին, շարունակել օժանդակել գերմաներենի ուսուցիչների վերապատրաստմանը, դասագրքերի և ծրագրերի ու չափորոշիչների մշակմանը:
Հայաստանում գործում է DAAD (Ակադեմիական փոխանակման ծառայություն) գրասենյակը, որի միջոցով կրթաթոշակներ են տրվում ուսանողներին, դասախոսներին և գիտնականներինÖ‰ Այս տարի առաջին անգամ այս ծրագրով Հայաստանին կտրամադրվի 62 կրթաթոշակ, ինչն աննախադեպ էÖ‰
Գերմանիայում դեռևս 19-րդ դարից ձևավորված հայագիտական կենտրոնները զարգացնելու նպատակով ևս քննարկվել են միջոցառումներÖ‰ Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԵՊՀ-ում, և պայմանավորվածություն է ձեռք բերվել այս տարի պետհամալսարանի 90-ամյակի կապակցությամբ համաձայնագիր կնքել Մ. Լյութերի անվան համալսարանի հետ՝ հայագիտության, գերմանագիտության և արևելագիտության ուղղությամբ համագործակցությունը սկսելու նպատակով: Իսկ Մ. Լյութերի անվան համալսարանին կից գործող «Մաշտոց» հայագիտական կենտրոնի 10-ամյա հոբելյանի կապակցությամբ այս բուհում կբացվի հայոց լեզվի և գրականության ամբիոն: Գերմանական համալսարանի պատվիրակությունն աշնանը կհյուրընկալվի ԵՊՀ-ումÖ‰
Նախատեսվում է իրականացնել ծրագրեր` հնագիտության ոլորտը զարգացնելու, համատեղ պեղումներ իրականացնելու, ցուցադրություններ կազմակերպելու և գիտահետազոտական աշխատանքներ հրապարակելու ուղղությամբ: 2009 թվականին Հայաստան կայցելեն բնագիտական ոլորտի մասնագետներ, և կնախանշվեն ծրագրեր նաև այս առումովÖ‰