Սոցիալական գործընկերությանը նվիրված սեմինար
2008-06-20
Սեմինարին մասնակցում էին Գործատուների հանրապետական միության, Հայաստանի շինարարների միության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի, պետական կառավարման ոլորտի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Եվրոպական Կրթական Հիմնադրամի փորձագետները ներկայացրին սոցիալական գործընկերության ոլորտում Եվրոպական Միության երկրների փորձը: ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ա. Աղբալյանը ներկայացրեց նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կատարած աշխատանքների արդյունքները: Սեմինարի ընթացքում մշակվեցին մասնագիտական կրթության ուսուցման ոլորտում սոցիալական երկխոսության ամրապնդմանն ուղղված փաստաթղթերի նախագծերը, և քննարկվեցին նաև օրենսդրության և ինստիտուցիոնալ համակարգերում փոփոխություններ կատարելու խնդիրները: