Պետական ավարտական և միասնական լրացուցիչ քննություններ

2008-06-19

Գնահատման և թեստավորման կենտրոնը հունիսի 23-ից սկսում է Հայաստանի Հանրապետությունում միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագիր իրականացնող կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) 2007-2008 և նախորդ տարիների շրջանավարտների «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա» և «Օտար լեզու» առարկաների պետական ավարտական և միասնական (պետական ավարտական և բուհերի ընդունելության) լրացուցիչ քննության կազմակերպման գործընթացը:
 
Պետական ավարտական լրացուցիչ քննությանը կարող են մասնակցել
 
·         հիմնական փուլում անցկացված քննություններին չհայտագրված կամ չմասնակցած շրջանավարտները,
·         միասնական քննության ավարտական մասը (Ա մակարդակ) չհաղթահարած    շրջանավարտները,
·         պետական ավարտական քննություններից (2 առարկայից ոչ ավելի) անբավարար ստացած
    շրջանավարտները:
         Այն շրջանավարտները, որոնք չեն հայտագրվել պետական ավարտական քննություններին, սակայն ցանկանում են հանձնել, ապա դպրոցներում տնօրենի անունով պետք է ներկայացնեն դիմում:
        Պետական ավարտական քննություններից անբավարար ստացած կամ միասնական քննության ավարտական մասը (Ա մակարդակ) չհաղթահարած շրջանավարտները պետական ավարտական քննությանը (վերաքննությանը) մասնակցելու համար նոր դիմում չեն լրացնում:
         Վերաքննություն հանձնողների տվյալները ներկայացնում են կրթության վարչությունները:
 
Միասնական լրացուցիչ քննությանը (2008թ. բուհերի ընդունելության) կարող են մասնակցել
·         պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից 2008թ. զորացրվածները,
·         Սփյուռքի շրջանավարտները,
·         2007-2008 ուստարվա այն շրջանավարտները, որոնք միասնական քննությանը հարգելի պատճառով ի վիճակի չեն եղել մասնակցելու,
·         նախորդ տարիների այն շրջանավարտները, որոնք առաջին փուլի քննություններին մասնակցելու համար չեն հայտագրվել,
·         բողոքարկման հանրապետական հանձնաժողովի կողմից միասնական լրացուցիչ քննությանը մասնակցելու թույլտվություն ստացած շրջանավարտները:
 
Միասնական լրացուցիչ քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ է
·        ունենալ անձը հաստատող փաստաթուղթ (պատճեն)
·        լրացնել դիմում-հայտ,
·        ունենալ 3X4 չափի լուսանկար,
·        ներկայացնել «ՎՏԲ-Հայաստանբանկ» 160481037341  հաշվեհամարին փոխանցված 1500 (հազար հինգ հարյուր) դրամի անդորրագիր` յուրաքանչյուր քննության համար:
 
Միասնական քննությունների վճարից (1500 դրամ) ազատվում են հետևյալ դիմորդները
 
·         պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված անձինք,
·         առաջին ու երկրորդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները,
·         ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,
·         առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:
 
     Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության գրքույկի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունների կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները:
     Դիմում-հայտերը լրացվում և ընդունվում են Գնահատման և թեստավորման կենտրոնում, աշխատանքային օրերին, ժամը 10:00- 17:30-ին:
     Հասցեն` Երևան, Այգեստան 9/4 հասցեում:
     Ընդունման ժամկետն ավարտվում է հուլիսի 2-ին, ժամը 18:00-ին:
     Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 57 54 60 հեռախոսահամարով:
Գնահատման և թեստավորման կենտրոն

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։