Մրցույթ մագիստրոսական և ասպիրանտական կրթություն ստանալու համար

2008-09-08

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ 2008-2009 ուսումնական տարում Սիրիայի Արաբական Հանրապետության ուսումնական հաստատություններում մագիստրոսական և ասպիրանտական կրթություն ստանալու համար/8 կրթաթոշակ/: Մրցույթին կարող են մասնակցել համապատասխանաբար բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճան ունեցող ՀՀ քաղաքացիները: Արաբերեն լեզվի իմացությունը պարտադիր է:
    Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն.
. դիմում՝ մրցույթին մասնակցելու համար, որում պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը,
.   դիմում-հարցաթերթիկ,
.   ավարտական դիպլոմի և միջուկի պատճենները՝ նոտարի կողմից անգլերեն 
    թարգմանված և վավերացված,
.   անձնագրի պատճենը,
.   բժշկի տեղեկանք՝ արտերկիր գործուղվողների համար,
.   3/4 չափսի 2 գունավոր լուսանկար,
.   արական սեռի անձինք՝ զինգրքույկի պատճենը կամ դրան փոխարինող ժամանակավոր       
    կամ զորամասային տեղամասից համապատասխան տեղեկանք:
 Ասպիրանտական կրթության համար դիմորդները պետք է ներկայացնեն նաև
ռեֆերատ հայերեն լեզվով /նվազագույնը 20 էջ/, տեղեկանք ինֆորմատիկայի ստուգարքի հանձնման վերաբերյալ, ինչպես նաև օտար լեզվի քննության հավաստագիր/TOEFL/:
 Ասպիրանտական կրթության համար հավակնող դիմորդները պետք է հանձնեն
մասնագիտական քննություն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2006թ. սեպտեմբերի
15-ի N740-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության» կարգի համաձայն և անցնեն հարցազրույցի փուլ:
           
Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել ՀՀ կրթության և գիտության նախարարության միջազգային համագործակցության և սփյուռքի վարչություն /ք. Երևան,Կառավարության 3 շենք, 6-րդ հարկ, 619 սենյակ, հեռ. 56-23-64, 52-52-07/:
 
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է՝ 30.09.08թ /ներառյալ/: 
Մրցույթը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 3-ից միչև 6-ն ընկած ժամանակահատվածում՝ Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցում / Հանրապետության 73/:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։