ՀՀ ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանի շնորհավորական ուղերձը գիտելիքի օրվա առթիվ

2008-09-01

ՍիրելիÕ› աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ, դասախոսներ և ծնողներ, շնորհավորում եմ գիտելիքի օրվա՝ սեպտեմբերի 1-ի առթիվÖ‰ Դեպի գիտելիքի աշխարհ մուտքն ազդարարող այս օրը բոլորիս տոնն էÖ‰ Շատ ընտանիքներում նոր ուսումնական տարին  առանձնահատուկ շնորհավորանքի առիթ է, քանզի նրանց փոքրերն առաջին անգամ մտնելու են դպրոց, երիտասարդները՝ լսարանÖ‰ Ուսումնառության ամեն շրջանում նրանց արձանագրած  հաջողությունն ու հաղթանակը ոչ միայն նրանց ընտանիքների, այլև մեր երկրի կայացման գործում ամուր հիմնաքար  են դառնալուÖ‰
Բազում մարտահրավերների առջև կանգնած հայոց պետականությունը դրանց դիմակայելու այլ ելք ու զենք չունի, քան մտավոր հզոր ներուժի զարգացումը և գիտելիքըÖ‰ Ուստի մեր կրթական համակարգի որակի և արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվելիք ծրագրերն այլընտրանք չունեն, ու սկսված բարեփոխումները նախանշված եզրագծին հասցնելու գործում պետությունը վճռական է լինելուÖ‰ Իսկ հաջողելու համար կարևոր է բոլորիս ներդրումը՝ լինի  ուսումնատենչ սովորող, թե բարեխիղճ ուսուցանողÖ‰
Կրկին շնորհավորելով բոլորիս նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ մաղթում եմ ուժ, եռանդ և հաջողություններ` ձեռնարկված քայլերը կյանքի կոչելու գործումÖ‰  

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։