««ԱԹՀԳՕ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
2008-06-19
ՆԱԽԱԳԻԾ
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ կետով և առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության և « ԱԹՀԳՕ Քորփորեյշն» կազմակերպության միջև համագործակցության մասին «Փոխըմբռնման հուշագրով»
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է .
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված ուսումնական N 17 մասնաշենքի 5-րդ հարկի ձախակողմյան մասից 350 քառ.մ ընդհանուր մակերեսով տարածքը, մինչև Փոխըմբռնման հուշագրի գործողության ժամկետի ավարտը, հետ վերցնել և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «ԱԹՀԳՕ Քորփորեյշն» կազմակերպությանը՝ այն նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության և «ԱԹՀԳՕ Քորփորեյշն» կազմակերպության ղեկավարների հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի հանձնման – ընդունման աշխատանքների կատարումը :
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ մեկամսյա ժամկետում «ԱԹՀԳՕ Քորփորեյշն» կազմակերպության հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետով հատկացված տարածքի համապատասխան անհատույց օգտագործման պայմանագրի, սահմանված կարգով, կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը ՝ այն իրականացնելով «ԱԹՀԳՕ Քորփորեյշն» կազմակերպության միջոցների հաշվին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: