ՀՀ անկախությանը նվիրված՝ դպրոցականների հանրապետական մարզական խաղեր
2008-06-18
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի մարզադաշտում այսօր տեղի ունեցավ ՀՀ անկախության 17-րդ տարեդարձին նվիրված դպրոցականների հանրապետական մարզական 17-րդ խաղերի եզրափակիչ՝ չորրորդ փուլի բացման հանդիսավոր արարողությունըÖ‰ Վոլեյբոլ, հանդբոլ և ֆուտբոլ մարզաձևերով մրցումներին մասնակցում էր շուրջ 332 դպրոցականÖ‰
ԿԳ նախարարի անունից ողջունելով խաղերի մասնակիցներին՝ ԿԳՆ աշխատակազմի ղեկավար, միջոցառման կազմկոմիտեի նախագահ Սերգեյ Մինասյանը նշեց, որ առաջին անգամ է խաղերի եզրափակիչ փուլը կազմակերպվում մայրաքաղաքից դուրս, և սա հատուկ մոտեցում է մարզերն ակտիվացնելու նպատակովÖ‰ Նա նշեց նաև, որ ի դեմս ԿԳՆ-ի՝ Կառավարությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձնելու դպրոցականների ֆիզիկական դաստիարակության խնդիրներին, և խթանելու է նման միջոցառումների անցկացումըÖ‰
Ֆուտբոլի եզրափակչին մասնակցում էին Արմավիրի, Լոռու, Գեղարքունիքի և Երևանի թիմերըÖ‰ Վոլեյբոլի եզրափակչին մասնակցում էին Սյունիքի, Կոտայքի, Շիրակի և Երևանի աղջիկների թիմերը և Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու և Երևանի պատանիների թիմերըÖ‰ Հանդբոլի եզրափակչին մասնակցում էին Տավուշի, Լոռու, Շիրակի և Երևանի թեÕ› աղջիկների, թեÕ› պատանիների թիմերըÖ‰
Արդեն ավանդական դարձած դպրոցականների հանրապետական մարզական խաղերը սկսվել են անցկացվել 1992 թվականիցÖ‰ Խաղերի նախաձեռնողը և ղեկավարը ՀՀ ԿԳ նախարարությունն է, միջոցառումների անմիջական կազմակերպումը և անցկացումը իրականացնում է «Աշխատանքային ռեզերվներ» մարզական կազմակերպությունըÖ‰
Մարզական խաղերի ծրագրում, ընդհանուր առմամբ, ընգրկված է 7 մարզաձև՝ ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, հանդբոլ, սեղանի թենիս, ատլետիկա, շախմատÖ‰ Բոլոր ընդգրկված մարզաձևերը նպաստում են դպրոցականների շրջանում ֆիզիկական կուլտուրա առարկայի չափորոշչային խնդիրների իրականացմանը, առողջ ապրելակերպի արմատավորմանը, աճող սերնդի համակողմանի և ներդաշնակ զարգացմանը՝ նաև ֆիզկուլտուրայի և մանկական սպորտի շնորհիվÖ‰