ՀՀ անկախության 17-րդ տարեդարձին նվիրված դպրոցականների հանրապետական մարզական 17-րդ խաղեր

2008-06-18

 Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի մարզադաշտում այսօր տեղի ունեցավ ՀՀ անկախության 17-րդ տարեդարձին նվիրված դպրոցականների հանրապետական մարզական 17-րդ խաղերի եզրափակիչ փուլի բացման հանդիսավոր արարողությունըÖ‰ Վոլեյբոլ, հանդբոլ եւ ֆուտբոլ մարզաձեւերով մրցումներին մասնակցում է շուրջ 332 դպրոցականÖ‰
Ֆուտբոլի եզրափակչին մասնակցում են Արմավիրի, Լոռու, Գեղարքունիքի եւ Երեւանի թիմերըÖ‰ Վոլեյբոլի եզրափակչին մասնակցում են Սյունիքի, Կոտայքի, Շիրակի եւ Երեւանի աղջիկների թիմերը եւ Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու եւ Երեւանի պատանիների թիմերըÖ‰ Հանդբոլի եզրափակչին մասնակցում են Տավուշի, Լոռու, Շիրակի եւ Երեւանի թեÕ› աղջիկների, թեÕ› պատանիների թիմերըÖ‰    
Արդեն ավանդական դարձած դպրոցականների հանրապետական մարզական խաղերը սկսվել են անցկացվել 1992 թվականիցÖ‰ Խաղերի նախաձեռնողը եւ ղեկավարը ՀՀ ԿԳ նախարարությունն է, միջոցառումների անմիջական կազմակերպումը եւ անցկացումը իրականացնում է «Աշխատանքային ռեզերվներ» մարզական կազմակերպությունըÖ‰ Միջոցառման համար յուրաքանչյուր տարի ստեղծվում է կազմկոմիտեÖ‰ Այս տարի կազմկոմիտեի նախագահ է նշանակվել ՀՀ ԿԳ նախարարության աշխատակազմի ղեկավար Սերգեյ ՄինասյանըÖ‰ Մրցումների գլխավոր մրցավար է նշանակվել «Աշխատանքային ռեզերվներ» կազմակերպության նախագահ Ա. ՄեհրաբյանըÖ‰
Մարզական խաղերի ծրագրում, ընդհանուր առմամբ, ընգրկված է 7 մարզաձեւ՝ ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, հանդբոլ, սեղանի թենիս, ատլետիկա, շախմատÖ‰ Բոլոր ընդգրկված մարզաձեւերը նպաստում են դպրոցականների շրջանում ֆիզիկական կուլտուրա առարկայի չափորոշչային խնդիրների իրականացմանը, առողջ ապրելակերպի արմատավորմանը, աճող սերնդի համակողմանի եւ ներդաշնակ զարգացմանը՝ նաեւ ֆիզկուլտուրայի եւ մանկական սպորտի շնորհիվÖ‰
Դպրոցականների խաղերն անցկացվում են չորս փուլովÖ‰ 2008 թվականի մարզական խաղերի երեք փուլի մրցումներն արդեն ավարտվել են, եւ հայտնի են դարձել չորրորդ՝ եզրափակիչ փուլի մասնակից թիմերըÖ‰ Այս փուլում, ընդհանուր առմամբ, կընդգրկվի նախորդները հաջողությամբ հաղթահարած 780 աշակերտÖ‰ Առաջին՝ համայնքային փուլին մասնակցել է 45000, երկրորդ՝ մարզային փուլին՝ 31626, երրորդին՝ միջմարզայինին՝ 3794 դպրոցականÖ‰
Տարիների աշխատանքի շնորհիվ արդեն իսկ ձեւավորվել են դպրոցականների հավաքական թիմեր տարբեր մարզաձեւերից, որոնք ճանաչում են ձեռք բերել հանրապետությունումÖ‰

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։