Լույս է տեսել
«Բոլոնիայի գործընթացը Հայաստանում» ուղեցույցը, որը ներկայացնում է գործընթացի նպատակներն ու խնդիրները, ինստիտուցիոնալ կառուցվածքը, պատմական ակունքները և զարգացման ժամանակագրությունը, ինչպես նաև՝ Բոլոնիայի գործողությունների սահմանած 10 ուղղությունների զարգացման ու Եվրոպայում և Հայաստանում առկա վիճակի վերաբերյալ տեղեկություններÖ‰ Ուսանողների, դասախոսների, բուհական վարչակազմի և ընդհանրապես, տվյալ ոլորտի զարգացումներով հետաքրքրված հանրության լայն շրջանակի համար նախատեսված ուղեցույցը հեղինակել են ակադեմիկոս Յու. Սարգսյանը և դոցենտ Ա. ԲուդաղյանըÖ‰ Ուղեցույցը հրատարակվել է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի դրամաշնորհի միջոցներով և կտարածվի անվճարÖ‰