Քննարկվեց դպրոցում շախմատի ուսուցանման հնարավորությունը

2008-06-09

ԿԳ նախարար Ս. Սեյրանյանն այսօր հանդիպեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանի և «Գլոբալ Չեսս» (Global Chess) ընկերության գործադիր տնօրեն Ջեֆֆրի Բորգի հետÖ‰
«Գլոբալ Չեսսի» տնօրենը նախարարին ներկայացրեց աշխարհի շատ երկրների շախմատի ֆեդերացիաների հետ համագործակցության իրենց ծրագրերը՝ մասնավորապես, հանրակրթական դպրոցներում շախմատի ուսուցանում կազմակերպելու ուղղությամբÖ‰ Նա նշեց, որ Հայաստանի ֆեդերացիայի հետ ևս նման ծրագիր իրականացնելու նպատակ ունեն և ակնկալում են կրթական գերատեսչության աջակցությունըÖ‰

«Ռուսաստանում այժմ քննարկվում է դպրոցում շախմատ ուսուցանելու հնարավորությունը, և արդեն Կալմիկիայում ու Խանտեմանսիսկում իրականացվում է նման ծրագիրÖ‰ Նման ծրագրեր ունենք նաև Վենեսուելայում և այլ երկրներումÖ‰ Վերջերս սկսել ենք համագործակել նաև Թուրքիայի կրթական գերատեսչության հետ»,- նշեց Ջ. ԲորգըÖ‰ Նրա խոսքով, շախմատը միայն մարզաձև չէ, այլ յուրահատուկ միջոց, որը նպաստում է մարդու մտահորիզոնի ընդլայնմանը, և հատկապես 7-12 տարեկան երեխաներին շախմատ սովորեցնելով՝ կարելի է հասնել կենտրոնանալու, որոշումներ կայացնելու, նախագծելու, վերլուծելու և բազմաթիվ այլ դրական ունակությունների զարգացմանըÖ‰

Ողջունելով հյուրին՝ ԿԳ նախարարը նշեց, որ կարևորում է շախմատը որպես երեխայի մտածողությունը, տրամաբանությունը և բարոյակամային որոշ հատկանիշները զարգացնող միջոցÖ‰ Հետևաբար, դպրոցական ծրագրերում այն ներառելու հնարավորությունը պետք է դիտարկել և հաշվարկել ողջ խորությամբ, որպեսզի կարողանանք դրանից քաղել առավելագույն արդյունքÖ‰ «Հայաստանի կառավարության ծրագրերում այժմ առաջնային խնդիր է տնտեսության զարգացումը ոչ միայն նյութական, այլև մտավոր արտադրանքի՝ «մարդկային կապիտալի» որակի բարձրացման առումով, և մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած ծրագիր, որ կարող է խթանել այդ նպատակի իրագործումը»,- ասաց նախարար Ս. ՍեյրանյանըÖ‰ Ըստ նախարարի, ամենակարևոր նախադրյալը, որ ունենք նման ծրագրի իրականացման համար, մեր ժողովրդի դրական վերաբերմունքն է շախմատի հանդեպ, որ ավելի ընդգծված է դրսևորվում հատկապես մեր հավաքականի վերջին հաջողություններից հետոÖ‰  
«Գլոբալ Չեսս» ընկերությունը հիմնադրել է ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան ԻլյումժինովըÖ‰ Կազմակերպության նպատակը, ՖԻԴԵ-ի հետ համագործակցելով, շախմատի պրոպագանդումն ու տարածումն է աշխարհումÖ‰  
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։