Բողոքարկման արդյունքները հրապարակվել են

2008-06-09

Հանրապետության միասնական քննական կենտրոններում այսօր հրապարակվել են «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննության բողոքարկման և ռուսաց լեզվի քննության արդյունքներըÖ‰ ՀՀ ԿԳ փոխնախարար Բագրատ Եսայանն այսօր ԿԳՆ-ում տեղի ունեցած ճեպազրույցում տեղեկացրեց, որ սահմանված ժամկետում ԳԹԿ-ն ստացել է 667 բողոք-դիմում, որից 587 եղել են բովանդակային հարցերի շուրջ, 80-ը՝ տեխնիկականÖ‰ Ձևավորվել է բողոքարկման հանձնաժողով, որը միանշանակ արձանագրել է, որ տեստերում երկձևությունների կամ զուգաձևությունների խնդիր չկաÖ‰ Հետևաբար, բովանդակային հարցերով  բողոքները քննարկման ենթական չեն կարող լինելÖ‰
Հանձնաժողովը քննակել է տեստի 4-րդ տարբերակի A46 հարցում տեղ գտած տեխնիկական վրիպակը, որտեղ պատասխանների 1, 2, 3, 4 թվագրման փոխարեն տպագրվել է 1, 2, 1, 2Ö‰ Ու չնայած այս վրիպակը վաղօրոք նկատվել է, և դիմորդներին դրա մասին տեղյակ է պահվել՝ բայց որոշվել է հաշվի առնել շփոթության հավանականությունը, ու որպես ճիշտ պատասխան ընդունել բոլոր այն դեպքերը, երբ դիմորդը նշել է 2-ը, քանի որ այս առաջադրանքի ճիշտ պատասխանը եղել է հենց 2-ըÖ‰ Այսպիսով, միասնական մոտեցում ցուցաբերելով, 0.25 միավորով բարձրացվել է 2010 դիմորդի գնահատականÖ‰ 
Առանձին քննակման նյութ է եղել թիվ 160 դպրոցում տեղ գտած միջադեպը, երբ տեստերի քիչ քանակության պատճառով այստեղ քննությունը նկատելիորեն ուշ է սկսվելÖ‰ Փոխնախարարը տեղեկացրեց, որ թիվ 160 դպրոցում քննություն հանձնած դիմորդների քննական արդյունքների ընդհանուր պատկերը  էապես չի տարբերվում մնացած քննական կենտրոններիցÖ‰ Այստեղ էլ գերակշռել են միջին միավորները, ինչը վկայում է, որ հիշյալ միջադեպը պետք է որ ազդեցություն գործած չլինի դիմորդ-շրջանավարտների՝ իրենց գիտելիքները ի ցույց դնելու վրաÖ‰ Այդուհանդերձ, բողոքարկման հանձնաժողովը որոշել է, որ թիվ 160 դպրոցում միասնական քննություն հանձնած բոլոր դիմորդներին հնարավորություն տալ, արդեն ստացած գնահատականից հրաժարվելու դեպքում, մասնակցել հուլիսին կազմակերպվելիք լրացուցիչ քննությանըÖ‰ Ընդ որում, այս դեպքում վերջիններս պետք է իրենց ցանկության մասին դիմում ներկայացնեն ԳԹԿ մինչև հունիսի 10-ը, ժամը՝ 18.00Ö‰
Բ. Եսայանը նաև տեղեկացրեց, որ հիշյալ միջադեպից հետո սկսված ծառայողական քննության արդյունքում թիվ 160 դպրոցում տեղակայված քննական կենտրոնի ղեկավարը ազատվել է իր պարտականությունների կատարումիցÖ‰ Նրան, ինչպես նաև ԳԹԿ-ում տեստերի բաշխումն իրականացրած աշխատակիցներին հայտարարվել է նկատողությունÖ‰                        
 
 
 
 
 
 
 
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։