ԿԳ նախարարն այցելեց քննակենտրոններ

2008-06-07

 
Հանրապետության 13 քննական կենտրոններում այսօր միասնական քննություն էր անցկացվում «Ռուսաց լեզու» առարկայիցÖ‰ Դրան մասնակցելու համար նախապես հայտագրվել էր 1483 դիմորդ-շրջանավարտÖ‰Իսկ դպրոցներում, բացի ռուսերենի ավարտական քննությունից, 9-րդ դասարանցիներն առաջին անգամ տեստային տարբերակով քննություն էին հանձնում «Մաթեմատիկայից»Ö‰     
ՀՀ ԿԳ նախարար Ս.Սեյրանյանն այսօր նախ այցելեց ԵՊՀ-ում տեղակայված միասնական քննական կենտրոն,  որտեղ քննություն էր հանձնում շուրջ 239 դիմորդ-շրջանավարտÖ‰Քննական կենտրոնի մոտ նախարարը հանդիպեց և զրուցեց ծնողների հետ՝ վստահեցնելով, որ քննական այս և առաջիկա գործընթացներում կպահպանվեն վաղօրոք սահմանված կանոններն ու մոտեցումներըÖ‰
ԵՊՀ-ից հետո ԿԳ նախարարն այցելեց Աշտարակի թիվ 5-րդ դպրոց,  որտեղ անցկացվում էր ինչպես միասնական, այնպես էլ ավարտական և 9-րդ դասարանի «Մաթեմատիկայի» քննությունÖ‰ Նախարար Ս. Սեյրանյանը եղավ նաև մայրաքաղաքի Դ. Վարուժանի անվան թիվ 89 և Ե. Չարենցի անվան թիվ 67 դպրոցներումÖ‰   
Ինչպես առաջին քննության պարագայում, այս անգամ ևս տեստերի առաջադրանքների ճիշտ պատասխանները կհրապարակվեն ԿԳՆ և ԳԹԿ պաշտոնական կայքերում (www.edu.am, www.atc.am)Ö‰                

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։