Թաիլանդ կմեկնի 18 աշակերտ

2008-06-04

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որին մասնակցում էին կրթության և գիտության նախարարի տեղակալ Բագրատ Եսայանը և Թաիլանդի Ռեգենտների դպրոցի հիմնադիր-նախագահ, դոկտոր Թ. Վիրաչայը: ԿԳ նախարարության և  ռեգենտների դպրոցի միջև  2005 թվականին ստորագրված համագործակցության ծրագրի շրջանակում, արդեն երրորդ անգամ իրականացվել է աշակերտների մրցութային ընտրությունըÖ‰ Արդյունքում, առաջիկայում Թաիլանդ կմեկնի, նախնական տվյալով, 18 աշակերտÖ‰

Նախորդ երկու տարում Թաիլանդ է մեկնել 14-16 տարեկան 16 աշակերտÖ‰ 16-ամյա աշակերտներն այստեղ ուսանում են 2, 14-15 տարեկանները՝ 4 տարիÖ‰ Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ էլ դպրոցի հիմնադիրը մինչեւ 90% զեղչով կրթաթոշակ կտրամադրի մրցույթը հաղթահարածներինÖ‰    

Ծրագիրը հնարավորություն է տալիս հայ աշակերտներին կրթություն ստանալ միջազգային ճանաչում ունեցող Ռեգենտների դպրոցում, որն էլ հիմք է հանդիսանում Եվրոպայում ճանաչված բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումը շարունակելու համար: Դպրոցը հավատարմագրված է Միացյալ Թագավորության WES Ofsted տեսչության կողմից, հանդիսանում է լիիրավ անդամը Round Square կազմակերպության, որը բաղկացած է աշխարհի ավելի քան 60 առաջադեմ դպրոցներից: Ուսուցումն իրականացվում է Մեծ Բրիտանիայի կրթական ծրագրով և շնորհվում է IGCSE-ի, IB և A աստիճանի որակավորում, որոնք ունեն համաշխարհային ճանաչում: Դպրոցի շրջանավարտներն ուսումը շարունակելու առաջարկներ են ստանում աշխարհի լավագույն համալսարաններից՝ Օքսֆորդ, Քեմբրիջ, Ստենֆորդ և այլն: Ռեգենտ դպրոցի 2 ուսանողական քաղաք-ավաններում ուսանում է  մոտ 40 ազգությունների ուսանող: Դպրոցն ամառային ծրագրեր է առաջարկում, ինչպես նաև` ստացիոնար դասեր դպրոցական տարբեր տարիքի աշակերտների համար: Կրթություն ստացող աշակերտների 85%-ը եվրոպացիներ ենÖ‰ Հավելյալ տեղեկությունների համար այցելեք www.regents.ac.th կայքը:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։