Քննությունները մեկնարկեցին
2008-06-02
Հանրապետությունում այսօր մեկնարկեց «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի միասնական եւ ավարտական քննությունը, որին մասնակցում է ավելի քան 13.000 դիմորդ-շրջանավարտ: Բոլոր` 55 քննական կենտրոններում քննությունը սկսվել է նախատեսված ժամին եւ սահմանված կարգով, բացառությամբ՝ Երեւանի թիվ 160 դպրոցում տեղակայված քննական կենտրոնի, որտեղ տեխնիկական պատճառներով 25 դիմորդ հնարավորություն չի ունեցել մասնակցելու քննությանըÖ‰ Տեստերի ծրարները բացելուց հետո պարզվել է, որ դրանց թիվը պակաս էÖ‰
Շրջանավարտներին տեղեկացվել է, որ իրենց ցանկությամբ կարող են քննությունը շարունակել փոքր-ինչ ուշացումով, ինչի համար նրանց կտրամադրվի սնունդ եւ հանգստի ժամանակÖ‰ Կամ նրանք կարող են մասնակցել հուլիսի սկզբին կազմակերպվելիք լրացուցիչ քննությանըÖ‰
Այսօրվա քննության տեստի առաջադրանքների ճիշտ պատասխաններին դիմորդները կարող են ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության եւ ԳԹԿ պաշտոնական կայքերից` ժամը 15.00-ից հետո (www.edu.am, www.atc.am)Ö‰ Իսկ քննության արդյունքները կհրապարակվեն հունիսի 5-ին՝ քննական կենտրոններումÖ‰ Մինչեւ հաջորդ օրը ժամը 18.00-ն քննական կենտրոններում կիրականացվի բողոքարկման գործընթացըÖ‰
Յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար, գնահատման 20 միավորանոց սանդղակով, կտրվի 0.25 միավորÖ‰