Լարվածությունը նկատելի նվազել է

2008-06-17

Պատասխաններ
Հանրապետությունում այսօր ավարտվեց միասնական և ավարտական քննությունների հիմնական փուլըÖ‰ Վերջին օրը դիմորդ-շրջանավարտները քննություն էին հանձնում «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն) առարկայիցÖ‰ 39 քննակենտրոնում, ընդհանուր առմամբ, քննության էր մասնակցում շուրջ 8905 դիմորդÖ‰
ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանը քննական վերջին օրն այցելեց թիվ 190 և 11 դպրոցներ, որտեղ անցկացվում էին թեÕ› միասնական, թեÕ› ավարտական քննություններÖ‰ Քննասենյակներում գործընթացի մեկնարկին հետևելուց հետո նախարարը զրուցեց դիմորդների ծնողների հետ՝ պատասխանելով նրանց բարձրացրած ամենատարբեր հարցերինÖ‰
Քննական այս շրջանի նախնական ամփոփումը, ըստ նախարարի, դրական պատկեր է արձանագրումÖ‰ Համակարգը գործում է և արդյունքները՝ միջին և ստորին միավորների սանդղակը, սպասվածի սահմանագծում ենÖ‰ Նկատվել են տեխնիկական որոշ խնդիրներ, որոնք քննաշրջանի ավարտից հետո կքննարկվեն ու կվերլուծվենÖ‰ Ս. Սեյրանյանը նաև ընդգծեց, որ անկախ այդ ամենից, արդեն անհերքելի իրողություն է հանրության շրջանում քննական մթնոլորտի առումով լարվածության նկատելի նվազումըÖ‰ «Սա որոշակի քայլերի արդյունք է, և կարծում եմ, որ հետագայում էլ կաշխատենք ինչ-ինչ միջոցներով էլ ավելի նպաստել լարվածության վերացմանը»,- ասաց նախարարըÖ‰
Արդեն ամփոփվել են նախորդ՝ մաթեմամատիկայի միասնական քննության արդյունքները. միջին միավորների շեմը 15-16-ն էÖ‰ Առավելագույն միավոր է հավաքել 56 դիմորդ, դրական միավորի շեմը չեն հաղթահարել 280-ը, 18-19.75 միավոր է ստացել 1683 շրջանավարտÖ‰
Առջևում դեռ միասնական և ավարտական լրացուցիչ քննություններն են, որոնց կմասնակցեն այս քննաշրջանից հարգելի պատճառով բացակայած դիմորդ-շրջանավարտները՝ բանակից զորացրվածներ, սփյուռքի դիմորդներ և այլքÖ‰

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։