Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի նիստ
2008-05-29
ՀՀ կրթության և գիտության նախարարության նիստերի դահլիճում ս/թ հունիսի 5-ին, ժամը 16-ին կայանալու է կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի նիստը:
Նիստում քննարկվելու են ներքոշարադրյալ հարցերը.
1. «Արմավիրի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 1 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հատուկ ընդհանուր կրթական ծրագրով գործունեության լիցենզիա տալու մասին:
2. «Աշտարակի հ. 1 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հատուկ ընդհանուր կրթական ծրագրով գործունեության լիցենզիա տալու մասին:
3. «Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հատուկ ընդհանուր կրթական ծրագրով գործունեության լիցենզիա տալու մասին:
4. «Կապանի N 2 հատուկ գիշերօթիկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հատուկ ընդհանուր կրթական ծրագրով գործունեության լիցենզիա տալու մասին:
5. «ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի թիվ 1 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հատուկ ընդհանուր կրթական ծրագրով գործունեության լիցենզիա տալու մասին:
6. «Գորիսի N 1 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթական ծրագրերով գործունեության լիցենզիաներ տալու մասին:
7. «ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 1 հատուկ /oժանդակ/ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հատուկ ընդհանուր կրթական ծրագրով գործունեության լիցենզիա տալու մասին:
8. ««Վիլյամ Սարոյան» համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը նախադպրոցական կրթական ծրագրով գործունեության լիցենզիա տալու մասին:
9. Երևանի N 12 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հատուկ ընդհանուր կրթական ծրագրով գործունեության լիցենզիա տալու մասին:
10. «Ալմա-Տրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տարրական ընդհանուր կրթական ծրագրով գործունեության լիցենզիա տալու մասին:
11. «Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, հատուկ ընդհանուր կրթական ծրագրերով գործունեության լիցենզիաներ տալու մասին:
12. «Գերմիոնա կրթական համալիր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթական ծրագրով գործունեության լիցենզիա տալու մասին:
13. «Կապանի արվեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջին մասնագիտական կրթական ծրագրով` 0507-»Դերասանական արվեստ» մասնագիտության գծով գործունեության թույլտվության մասին:
14. «Վանաձորի Ս. Թևոսյանի անվան պոլիտեխնիկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության նախնական մասնագիտական կրթական ծրագրով լիցենզիայի գործողությունը` 2014-»Ռադիոէլեկտրոնային տեխնիկայի տեխնիկական սպասարկում և վերանորոգում» մասնագիտության մասով դադարեցնելու և հիմնական ընդհանուր կրթության հիմքով` 2809-»Կարի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության գծով գործունեության թույլտվության մասին:
15. Գյումրու «Հարթգազ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման գործունեության լիցենզիա տալու մասին:
16. «Գյումրու պետական ճարտագիտական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջին մասնագիտական կրթական ծրագրով հիմնական ընդհանուր կրթության հիմքով 2201-»Հաշվողակլան մեքենաներ, համալիրներ, համակարգեր և ցանցեր» մասնագիտության գծով գործունեության թույլտվության մասին: