«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի ՆԻՍՏԻ N 34 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ
2008-05-27
ՆԱԽԱԳԻԾ
ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի նիստի N 34 արձանագրության 18-րդ կետով հավանության արժանացած` գիտության ոլորտի բարեփոխումների միջոցառումների ցանկի և դրանց կատարման ժամանակացույցի`
1) 3-րդ կետի`
ա) 1-ին սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման գերակայությունների ձևավորման սկզբունքների և չափանիշների մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը»,
բ) 4-րդ սյունակում «հուլիսի» բառը փոխարինել «սեպտեմբերի» բառով,
2) 5-րդ կետում «մարտ-ապրիլ» բառերը փոխարինել «ապրիլ-մայիս» բառերով,
3) 6-րդ կետում «մարտ-ապրիլ» բառերը փոխարինել «մայիս-հունիս» բառերով,
4) 7-րդ կետում «սեպտեմբերի» բառը փոխարինել «դեկտեմբերի» բառով,
5) 9-րդ կետի`
ա. 1-ին սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հայաստանի Հանրապետությունում գիտության զարգացման պետական ռազմավարությանը հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը»,
բ. 4-րդ սյունակում «սեպտեմբերի» բառը փոխարինել «դեկտեմբերի» բառով,
6) 10-րդ կետում «ապրիլի» բառը փոխարինել «հունիսի» բառով,
7) 12-րդ կետում «ապրիլ» բառը փոխարինել «մայիս-հունիս» բառերով,
8) 13-րդ կետում «1-ին եռամսյակ» բառերը փոխարինել «4-րդ եռամսյակ» բառերով,
9) 14-րդ կետի 1-ին սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Միջազգային ճանաչում ունեցող գիտնականների համար հատուկ դրամաշնորհային համակարգի մասին առաջարկությունների ներկայացում ՀՀ կառավարություն»: