««ՎԱՆԱՁՈՐԻ N 31 ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈ
2008-05-27
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Վանաձորի N 31 հանրակրթական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Վանաձորի N 1 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ` կազմակերպություն):
2. Սահմանել, որ կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են`
ա/ հասարակական կյանքի տարբեր ոլորտների համար պետական կրթական չափորոշիչներին համապատասխան նախնական մասնագիտական /արհեստագործական/ որակավորմամբ կադրերի պատրաստումը, ազգային և համամարդկային արժեքների ոգով դաստիարակված անձի ու քաղաքացու համակողմանի ձևավորումը.
բ/ անհատի մասնագիտական կրթության, նրա հոգևոր ու ֆիզիկական զարգացման պահանջմունքների բավարարումը:
գ/ նախնական մասնագիտական /արհեստագործական/ և հանրակրթական ծրագրերի /հիմնական և լրացուցիչ/ իրականացումը:
3. Թույլատրել կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
ա/ նախնական մասնագիտական /արհեստագործական/ կրթություն.
բ/ ընդհանուր /լրիվ/ միջնակարգ կրթության երրորդ աստիճան /ավագ դպրոց/
գ/ կրթություն մեծահասակների համար, և կրթության այլ տեսակներ.
դ/ հրատարակչական գործ.
ե/ սովորողների համար հանրային սննդի կազմակերպում.
զ/ հանրակացարանների շահագործման կազմակերպում.
է/ սպորտի բնագավառի այլ գործունեություն`
ա. բացօթյա կամ փակ տարածքներում, սպորտային միջոցառումների /պրոֆեսիոնալների և սիրողների համար/ կազմակերպում և անցկացում,
բ. սպորտային միջոցառումների կազմակերպման և աջակցման գործունեություն:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանից ստացված հաշվարկների հիման վրա Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեում կատարել համապատասխան վերաբաշխում:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 15-ի N 150 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1392-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը` ուժը կորցրած ճանաչել «Լոռու մարզպետարանի ենթակայության դպրոցներ» բաժնի 70.1-ին կետը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: