«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1579-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
2008-05-27
ՆԱԽԱԳԻԾ
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի, 11-րդ հոդվածի 1-ին մասի «զ» ենթակետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի զարգացման ծրագրերի բաժինը վերակազմակերպել զարգացման ծրագրերի և մոնիտորինգի վարչության:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 1579-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը `
1/ որոշման N1 հավելվածի 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ժդ.1» և «ժդ.2» ենթակետերով.
«ժդ.1) պետական ռազմավարական ծրագրերի շրջանակներում կրթության և գիտության ոլորտի ծրագրերի իրականացման կազմակերպում և մոնիտորինգ.
ժդ.2) կրթության բնագավառի զարգացման ծրագրերի փորձաքննություն և մոնիտորինգ.»,
2/ որոշման N2 հավելվածի «1. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնի`
ա)1-ին կետը լրացնել «Զարգացման ծրագրերի և մոնիտորինգի վարչություն» տողով,
բ) 3-րդ կետից հանել «Զարգացման ծրագրերի բաժին» տողը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: