Նախաքրիստոնեական Հայաստանի մասին գիտահանրամատչելի ֆիլմի շնորհանդես

2008-05-21

Մայիսի 22-ին, ժամը 15-ին Հայաստանի գրողների միության մեծ դահլիճում տեղի կունենա «ՆԵՄՐՈՒԹ. ԱՐԵՎ-ԱՐՔԱՅԻ ՄԵԾ ՍՐԲԱՎԱՅՐԸ» գիտահանրամատչելի նոր ֆիլմի շնորհանդեսը: Ֆիլմի հեղինակն է պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ, ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արտակ Մովսիսյանը, ռեժիսորը`Վահե Սուքիասյանը:
Սա հեղինակների նախաձեռնած գիտահանրամատչելի ֆիլմաշարի երկրորդ ֆիլմն էÖ‰ Նախորդ տարի ներկայացված առաջին՝ «ՏԻԳՐԱՆ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱՊԱՇՏ ՏԻՐԱԿԱԼԸ» ֆիլմը ՀՀ ԿԳ նախարարությունը երաշխավորել է որպես ուսումնաօժանդակ ձեռնարկ ՀՀ-ի եւ Սփյուռքի ուսումնական հաստատությունների համարÖ‰ «ՆԵՄՐՈՒԹ. ԱՐԵՎ-ԱՐՔԱՅԻ ՄԵԾ ՍՐԲԱՎԱՅՐԸ» ներկայացնում է նախաքրիստոնեական Հայաստանի  ամենամեծ հուշարձանախումբի` Կոմմագենեյի Նեմրութ լեռան սրբավայրը:
Մուտքն ազատ է:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։