«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հ
2008-05-19
ՆԱԽԱԳԻԾ
«Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 12-րդ կետին համապատասխան՝
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի թիվ 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 1540-Ն որոշման թիվ 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի թիվ 1 հավելվածի 09 բաժնի 06 խմբի 01 դասի «39. Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) բարեփոխումներ» ծրագրով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական առևտրային կազմակերպություններին» հոդվածով) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը նախատեսված հատկացումները, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման բարեփոխումների իրականացումը «Կրթության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության միջոցով ապահովելու նպատակով, դրամաշնորհի տեսքով, որպես նվիրաբերություն, տրամադրվում են «Կրթության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը՝ այդ կազմակերպության և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության միջև կնքված նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: