Հանդիպում Երևանի ֆիզիկայի ինստիտուտում

2008-05-16

Գիտական հաստատությունների խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանն այցելեց Երևանի ֆիզիկայի ինստիտուտ: Հաստատությունը ճյուղային է. գործում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության ենթակայությամբ: Չնայած որ անկախությունից հետո ինստիտուտը պատվեր չի ստացել, սակայն դա չի խանգարել աշխատակազմին բավական արդյունավետ աշխատել, և ինչպես Ս. Հարությունյանն է նշել` «մարդիկ էնտուզիազմով լուրջ արդյունքների են հասնում»:
 Ինստիտուտի արագացուցչի` 2005թ.-ին ընդհատված գիտափորձի արդյունքներին սպասում է Ջեֆերսոնի լաբորատորիան (ԱՄՆ), և արագացուցիչը վերագործարկելու համար այս պահին անհրաժեշտ է առնվազն 100.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Մասնագետների վկայությամբ, որքան ձգվում է պարապուրդի ռեժիմը, այնքան ավելանում են արագացուցչի պահպանության ու նաև վերագործարկման ծախսերը: Ռելյատիվիստիկ փնջերի ֆիզիկայի լաբորատորիայի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ Ս. Հարությունյանը խոսեց գիտությունը բարեփոխելու` երկրի ղեկավարության քաղաքական կամքի և պետբյուջեի հնարավորությունների մասին: Կոմիտեի նախագահը ներկայացրեց նաև մոտեցումներ` գիտության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։