Քննությունների ժամանակացույցը հաստատվել է

2008-05-07

Միասնական և ավարտական քննությունների ժամանակացույցը հաստատվել է. «Հայոց լեզու և գրականություն» առարկայի քննությունը կլինի հունիսի 2-ին, «Ռուսաց լեզուն»՝ 7-ին, «Մաթեմատիկան»՝ 11-ին, օտար լեզուները՝ 17-ինÖ‰ Քննությունների տևողությունը «Հայոց լեզվի և գրականության» միասնականի դեպքում՝ 3, ավարտականի դեպքում՝ 2 ժամ է, օտար լեզուներինը՝ այդ թվում «Ռուսերենինը»՝ համապատասխանաբար՝ 2,5 և 2, «Մաթեմատիկայինը»՝ 4 և 3 ժամÖ‰  
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Մանուկ Մկրտչյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ներկայացրեց նաև «Մաթեմատիկայի» միասնական քննության տեստի գնահատման սկզբունքներում տեղ գտած փոփոխությունըÖ‰ Տեստային առաջադրանքների ձևավորման, այսպես կոչված, հայկական նորույթ-մոդելից, այնուամենայնիվ, որոշում է կայացվել այս տարի հրաժարվել՝ այն փոխարինելով հանրությանն առավել ծանոթ բազմակի ընտրության տարբերակովÖ‰ Խոսքը վերաբերում է բացառապես 17, 18 և 19-րդ առաջադրանքներինÖ‰ Այսինքն, այդ նոր մոդելի էությունն այն էր, որ ուղեցույցում նշված տեստի նմուշում 17,18, 19-րդ առաջադրանքների 6 ասույթներից յուրաքանչյուրի համար աշակերտը կարող էր նշել «Ճիշտ է», «Սխալ է» կամ «Չգիտեմ» պատասխանները և ճիշտ պատասխանի դեպքում ստանալու էր 1 բալ, սխալի դեպքում հանվելու էր 1 բալ, իսկ պատասխանը չիմանալու և «Չգիտեմ» տարբերակը նշելու պարագայում ոչ մի միավոր չէր ստանալու՝ 0Ö‰ Բայց հաշվի առնելով, որ մոտեցումը հանրությանը անծանոթ է, որոշվել է այս տարի հրաժարվել նորությունից և սույն առաջադրանքների համար էլ սահմանել բազմակի ընտրության տարբերակը: Հետևաբար, 17, 18 և 19 առաջադրանքներն իրենց բնույթով և իմաստով կմնան նույնը, բայց պատասխանները, ինչպես տեստում տեղ գտած այլ առաջադրանքներում, կլինեն բազմակի ընտրությամբ, և այս դեպքում էլ 4 ասույթներից աշակերտը պետք է կարողանա ընտրել ճիշտ տարբերակըÖ‰
 
Քննության ժամանակ հաշվիչ օգտագործել չի թույլատրվելու, քանի որ առաջադրանքների կառուցվածքն այնպիսին է, որ խոշոր ու բարդ հաշվարկների կարիք չկաÖ‰
 
Նոր տեստային սկզունքով այս տարի առաջին անգամ անցկացվելու է նաև 9-րդ դասարանի մաթեմատիկայի քննությունըÖ‰ Տեստի վերջին երկու խնդիրները բաց պատասխանով են, այսինքն, աշակերտը պետք է լուծի խնդիրը, իսկ դրանք ստուգելու ու գնահատելու են մասնագետներըÖ‰ Այդ նպատակով, համապատասխան հանձնարարականի համաձայն, տնօրենները դպրոցներում կձևավորեն առարկայական մասնագիտական հանձնաժողովներÖ‰   
 
ԳԹԿ-ն սկսել է նաև «Հանրակրթություն. գնահատում և թեստավորում» վերլուծական և տեղեկատվական հանդեսի լույսընծայումը, որտեղ ներկայացվելու և քննարկվելու են գնահատման նոր համակարգին վերաբերող հարցերÖ‰ Առաջին համարն արդեն հրատարակվել է, և ԿԳ նախարարի հանձնարարությամբ, հանդեսն անվճար բաժանվելու է հանրապետության բոլոր դպրոցներինÖ‰ Հանդեսի վաճառքն արգելված էÖ‰
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։