«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-ի N 900-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
2008-05-07
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-ի N 900-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
--------------------------------------------------------------------------------------------
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70–րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 17-ի «Միջնակարգ կրթության պետական չափորոշիչը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 8-ի N 226 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 900-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը` որոշմամբ հաստատված հավելվածի «7. Հենքային ուսումնական պլան» գլխի «5. Հենքային ուսումնական պլանների ընդհանրական պարզաբանումները» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ե» ենթակետով`
«ե) նախարարության կողմից երաշխավորված ծրագրերով, դասագրքերով և այլ ուսումնական գրականությամբ առանձին առարկաների խորացված ուսուցում իրականացնելու համար»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-ի N 900-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
« Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 17-ի N900-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է հանրակրթական դպրոցում առանձին առարկաների խորացված ուսուցման գործընթացի կանոնակարգման կարևորությամբ, ինչի համար իրավական հիմք ստեղծելու նպատակով առաջարկվում է համապատասխան լրացում կատարել ՀՀ կառավարության 2004 թվականի հունիսի 17-ի N900-Ն որոշմամբ հաստատված միջնակարգ կրթության պետական չափորոշչի մեջ :
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյան