ԿԳ նախարարի այցը «Բյուրակն»

2008-05-06

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն այսօր այցելեց «Բյուրակն» կրթահամալիրÖ‰
Արդեն չորս ուսումնական տարի է, ինչ կրթահամալիրը գործում է՝ կիրառելով ուսուցման ոչ սովորական, յուրահատուկ մեթոդներÖ‰ ԿԳ նախարարը՝ ծանոթանալով դասապրոցեսին, ուսուցման գործընթացի նորարար մոտեցումներին, նշեց, որ դրանք կարելի է կիրառել հատկապես հանրապետության հեռավոր մարզերում, որտեղ այսօր լուրջ խնդիր ունենք աշակերտների թվի եւ ուսուցչական կադրերի առումովÖ‰
Իսկ «Բյուրակնում» կիրառվող մեթոդը չի պարտադրում աշակերտների տարիքային եւ դասարանային բաժանումներ, առանձին առարկաների դասերի կազմակերպում՝ առանձին մասնագետի կողմից, կարևոր պայմաններից մեկն է նաև աշակերտների միմյանց ուսուցանելու գործընթացըÖ‰ «Սովորեցրու, որ սովորես»,- սա է հիմնական սկզբունքը, որի վրա խարսխված է կրթահամալիրում կիրառվող մեթոդըÖ‰
Լ. Մկրտչյանը «Բյուրակնի» գործունեությունը կարևորեց նաև այն առումով, որ այստեղ ստեղծված մթնոլորտը դաստիարակչական առումով ևս ուսանելի ու ողջունելի է, քանզի այն նպաստում է երեխայի ունակությունների ազատ դրսևորմանը, որպես քաղաքացի ձևավորմանըÖ‰  

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։