ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1535-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

2008-04-30

      Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է .
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի «Գավառի պետական համալսարան» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Գավառի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 1535-Ն որոշման հավելվածով հաստատվող կանոնադրության 3-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ` հետևյալ բովանդակությամբ.
««Գավառի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հանդիսանում է «Գավառի ինդուստրիալ-մանկավարժական պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007թվականի հունիսի 21-ի N 717-Ն որոշման «:
 2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։