ՀՀ կառավարության նիստի օրակարգում

2009-12-02

Դեկտեմբերի 3-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը`
«ՀՀ կառավարության 2007թվականի հունիսի 28-ի N 744-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»,
«Ավետիք Հարությունյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին»,
«Վալոդյա Նիկոլյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին»,
««Գյումրու  N 2 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի N 1210-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»,
««Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունգարիայի Հանրապետության կառավարության միջև կրթական, գիտական և մշակութային համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագծերը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։