««ԳՅՈՒՄՐՈՒ N 2 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 1210-Ն

2009-12-02

ՆԱԽԱԳԻԾ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ  հոդվածի, 64-րդ հոդվածի 2-րդ մասի և «Պետական ոչ առևտրային  կազմակերպությունների  մասին»  Հայաստանի  Հանրապետության  օրենքի  13-րդ  հոդվածի  2-րդ  մասի  «զ»   ենթակետի  պահանջներին  համապատասխան`  Հայաստանի  Հանրապետության    կառավարությունը    որոշում  է.
1. «Գյումրու   N 2  արհեստագործական  ուսումնարան»  պետական  ոչ  առևտրային  կազմակերպությունը  միացման  ձևով  վերակազմակերպել`  միացնելով  «Գյումրու  պետական  տեխնիկական  քոլեջ»  պետական  ոչ  առևտրային   կազմակերպությանը:  
2. Սահմանել, որ «Գյումրու N 2 արհեստագործական ուսումնարան»   պետական  ոչ  առևտրային  կազմակերպության   իրավահաջորդ  է  հանդիսանում  «Գյումրու պետական տեխնիկական քոլեջ» պետական ոչ առևտրային  կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն) :     
3. Հայաստանի  Հանրապետության  կրթության  և  գիտության  նախարարին`
1) ապահովել`                                             
ա. գույքի  հանձնման-ընդունման  աշխատանքների  կատարումը,  ինչպես  նաև   միացման  պայմանագրի  և  փոխանցման  ակտի   հաստատումը,            
 բ. «Գյումրու  N 2  արհեստագործական  ուսումնարան»  պետական  ոչ  առևտրային  կազմակերպության  գործունեության  դադարման  պետական  գրանցումը  կազմակերպության  միջոցների  հաշվին,   
գ. կազմակերպության  կանոնադրության  մեջ  սույն  որոշումից  բխող  համապատասխան  փոփոխության  կատարումը,
դ. Գյումրու նախկին N 2 արհեստագործական ուսումնարանի ուսանողների` նախնական մասնագիտական (արհեստագործական)  կրթական   ծրագրով հետագա  ուսումնառությունը:     
4. Հայաստանի  Հանրապետության  ֆինանսների  նախարարին`  Հայաստանի  Հանրապետության  կրթության և գիտության նախարարի  կողմից  ներկայացված  հաշվարկների  հիման  վրա,  սահմանված  կարգով  կատարել  ծախսերի  վերաբաշխում:
5.ՈՒժը  կորցրած  ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության   2004 թվականի հուլիսի  1-ի   «Հայաստանի  Հանրապետության  արհեստագործական  հոսքով  ավագ  դպրոցներն  արհեստագործական  ուսումնարաններ  վերանվանելու,  մի  շարք  պետական  ոչ  առևտրային  կազմակերպություններ  վերակազմակերպելու,  «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստա-գործական) պետական ուսումնական հաստատություն»  պետական  ոչ  առևտրային  կազմակերպության  օրինակելի  կանոնադրությունը  հաստատելու և Հայաստանի Հանրապետության  կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն  որոշման  մեջ  փոփոխություն  կատարելու  մասին» N  1210-Ն  որոշման  1-ին  կետով  հաստատված N1 հավելվածի  12 -րդ  կետը:           
6.Սույն  որոշումն  ուժի  մեջ  է  մտնում  պաշտոնական  հրապարակմանը      հաջորդող  օրվանից:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։