ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2008-04-30
ՆԱԽԱԳԻԾ
Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 ապրիլի 1999 թվականի, ՀՕ-297-Ն, այսուհետ՝ օրենք) 3-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.1 և 17.2 կետերով.
«17.1) որակավորում՝ ամփոփիչ ատեստավորման արդյունքում իրավասու մարմնի կողմից տրված փասըաթուղթ, որը հավաստում է տվյալ անհատի ուսումնառության արդյունքների համապատասխանությունը մասնագիտական որակավորման բնութագրի չափորոշիչներին:
17.2) որակավորումների ազգային շրջանակ՝ մասնագիտական կրթության որակավորման աստիճանների բնութագրերի ամբողջությունը, որը ներառում է ուսումնառության յուրաքանչյուր աստիճանում ուսուցման արդյունքների և մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ գիտելիքների, հմտությունների ու կարողությունների ընդհանրական նկարագրերը:»:
Հոդված 2. Օրենքի 36-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1 կետով.
«2.1) սահմանում է որակավորումների ազգային շրջանակը և հաստատում է կրթության որակավորման աստիճանների ընդհանրական բնութագրերը.»:
Հոդված 3. Օրենքի 37-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.1 կետով.
«6.1) հաստատում է ըստ մասնագիտությունների և կրթական աստիճանների որակավորման բնութագրերը.»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուներորդ օրվանից: