Մանկական թատերական փառատոն «Ոսկե բանալի»

2008-04-29

 ՀՀ ԿԳ նախարարությունը, ռուսական մշակույթի պետական «Հարմոնիա» կենտրոն և «Ռոսիա» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան եւ Ռուսական արտերկրյա կապերի կենտրոնի աջակցությամբ,  Մոսկվայի տանը ապրիլի 28-29-ին կազմակերպել էին դպրոցական թատերական խմբերի փառատոն: «Ոսկե բանալի» խորագրի ներքո անցկացվող փառատոնին մասնակցում էին հանրապետությունում գործող ռուսերենով խորացված ուսուցման պետական և ոչ պետական մոտ 11 դպրոցի և ռուսերենով ուսուցանվող դասարանների աշակերտներըÖ‰
 
Երևանը ներկայացնում էին թիվ 5, 25, 55, 60, 181, Սլավոնական դպրոցները և «Հայ կրթություն» կրթօջախը, Ալավերդու մարզը՝ թիվ 5, Վանաձորինը՝ թիվ 11, Էջմիածնինը՝ թիվ 5, 12 դպրոցներըÖ‰ Աշակերտական թատերախմբերը հանդես են եկել ռուսական դասականների գործերի հատվածների բեմականացմամբ, պոպուրիներով, ասմունքով, հնչել են նաև օպերային մանկական կատարումներÖ‰
Մասնագետները բարձր են գնահատել աշակերտների ցուցաբերած ռուսերենի գերազանց իմացությունը, ինչպես նաև գունազարդ և գեղեցիկ հագուստներով ու բեմական հարդարանքներով ներկայացված բեմադրություններըÖ‰
Այսօր փառատոնի ավարտին մասնակիցները պարգևատրվել են գովասանագրերով և ստացել են ռուսալեզու գրականությունÖ‰
Միջոցառման կազմակերպիչները նաև նշել են, որ հաջորդ տարի «Ոսկե բանալի» փառատոնի լավագույն խմբերը հնարավորություն կունենան մասնակցելու ՌԴ-ում պարբերաբար կազմակերպվող համանուն միջազգային փառատոնինÖ‰

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։