Էլեկտրոնային ձեռնարկներ ստացան Երևանի դպրոցները

2008-04-14

Ապրիլի 10–ին Երևանի դպրոցների համար կազմակերպվեց Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (ԲՀԻ ՕՀ ՀՄ) աջակցությամբ ստեղծված 14 էլեկտրոնային ուսումնական ձեռնարկների Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում իրականացված ծրագրային լրամշակման, բազմացման և տարածման աշխատանքներին նվիրված շնորհանդեսըÖ‰
Էլեկտրոնային ուսումնական ձեռնարկները ստեղծվել են Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի ալգորիթմակն լեզուների ամբիոնում և Կրթության ազգային ինստիտուտի կողմից երաշխավորվել են որպես ուսումնաօժանդակ ձեռնարկ/լրացուցիչ ուսումնական նյութ  հանրակրթական դպրոցների համարÖ‰
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչության առաջարկով միջոցառումը տեղի ունեցավ Ա.Խանջյանի անվան հ. 53 միջնակարգ դպրոցում, որտեղ մայրաքաղաքի շուրջ 80 դպրոցների տնօրեններ անվճար սկզբունքով ստացան էլեկտրոնային ձեռնարկների 14 լազերային սկավառակների հավաքածուները և կնքեցին նվիրատվության–նվիրառության պայմանագրերÖ‰ 
http://www.armedu.am/arm/official.php?sec=news&p=1&id=98

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։