Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի նիստ

2008-04-11

 ՀՀ կրթության և գիտության նախարարության նիստերի դահլիճում ս/թ ապրիլի 17-ին, ժամը 1600-ին կայանալու է «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժո­ղո­­վ»-ի նիստը:
   

Նիստում քննարկվելու են ներքոշարադրյալ հարցերը.

 
1.       ՀՀ ՊՄՀԿ «Երևանի Իսակովի անվան տեխնիկական դպրոց» ՍՊԸ-ի տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման գործունեության լիցենզիայի գործողությունը B կարգի մասով դադարեցնելու և դրա ընդունելության սահմանային տեղերը BC կարգին փոխանցելու մասին:
2.      ՀՀ ՊՄՀԿ «ԱՎՏՈ ՌԱԼԼԻ « ՍՊԸ-ի տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման գործունեության լիցենզիայի գործողությունը B կարգի մասով դադարեցնելու և դրա ընդունելության սահմանային տեղերը D կարգին փոխանցելու մասին:
3.      «Ալավերդու պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միջին մասնագիտական կրթական ծրագրով` 0207-»Թարգմանություն և գործավարություն» մասնագիտության գծով գործունեության թույլտվություն տալու մասին:
4. «Ա. Ծատուրյան» ավտոդպրոց» ՍՊԸ-ին տրանսպորտային միջոցներ վարելու         ուսուցման գործունեության լիցենզիա տալու մասին:
 
 
ԿԳ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։