Ի գիտություն լրատվամիջոցների

2008-04-10

Գյումրիում ապրիլի 11-ին, ժամը 1400-ին տեղի կունենա Պետական տեխնիկական քոլեջի բացման պաշտոնական արարողությունը, որը գրեթե ամբողջովին վերանորոգվել է ՄԱԶԾ «Օժանդակում նախնական և միջին մասնագիտական կրթության համակարգի բարեփոխումներին» ծրագրի շրջանակներումÖ‰ Հանդիսությանը կմասնակցեն ԿԳՆ պաշտոնյաներ, ՄԱԶԾ Մշտական ներկայացուցիչի տեղակալ Ալեքսանդր Ավանեսովը, Հայաստանում Ֆինլանդիայի և Նորվեգիայի պատվավոր հյուպատոս Թիմոթի Սթրեյթը, ՄԱԶԾ «Օժանդակում նախնական և միջին մասնագիտական կրթական համակարգի բարեփոխումներին” ծրագրի ղեկավար Կարինե Սիմոնյանը և այլ հյուրերÖ‰ Նրանք կայցելեն նաեւ Գյումրիի թիվ 2 արհեստագործական քոլեջ, որը նույնպես հանդիսանում է ՄԱԶԾ «Օժանդակում նախնական և միջին մասնագիտական կրթական համակարգի բարեփոխումներին» ծրագրի շահառուներից մեկը:
Գյումրիի պետական տեխնիկական քոլեջը ՄԱԶԾ «Օժանդակում նախնական և միջին մասնագիտական կրթության համակարգի բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում ոչ միայն վերանորոգվել է, ապահովվել ջեռուցման համակարգով, այլեւ ամբողջովին վերազինվել է նյութատեխնիկական բազայովÖ‰ Քոլեջում ներդրված ընդանուր գումարը կազմում է ավելի քան 260 000 ԱՄՆ դոլար, որը տրամադրվել է Նորվեգիայի կառավարության կողմից: 
Ապրիլի 11-ին Գյումրի մեկնել ցանկացող ԶԼՄ ներկայացուցիչներին կտրամադրվի փոխադրամիջոց և սնունդ: Մեքենաները կմեկնեն ՄԱԿ-ի գրասենյակից՝ Պ.Ադամյան 14, ժամը 12:15:
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։